Էներգետիկ անվտանգությունը և աշխարհաքաղաքական մարտահրավերները Կովկաս-Կասպյան տարածաշրջանում

1542

Լույս է տեսել միջազգայնագետ Արմեն Մանվելյանի “Էներգետիկ անվտանգությունը և աշխարհաքաղաքական մարտահրավերները Կովկաս-Կասպյան տարածաշրջանում” խորագրով մենագրությունը:

Այս գիրքը հրապարակվել է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի գիտական խորհրդի երաշխավորմամբ, “Տիգրան Մեծ” տպարանում:

Մենագրության մասին Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը գրել է, որ այն գիտական արժեք է ներկայացնում Կովկաս-Կասպյան տարածաշրջանում ընթացող իրադարձությունները խորքային կերպով հասկանալու և հատկապես էներգետիկ գործոնի դերը ճիշտ գնահատելու տեսանկյունից:

Արմեն Մանվելյանը պատմական գիտությունների թեկնածու է, դասավանդում ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում: