«Մեր Պատասխանը Յ. Քաջազնունիի» գիրքը սպասում է տպագրության հովանավորի

1105

Հարգելի գրասեր բարեկամ,

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը վերահրատարակության է պատրաստել երևելի դաշնակցական, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուբէն Դարբինեանի «Մեր Պատասխանը Յ. Քաջազնունիի» (արևմտահայերէն, մեսրոպեան ուղղագրութիւն) գիրքը:

Դարբինեանի այս գործը տեղ կգտնի նաև Հայաստանի Հանրապետության հինգ նշանավոր պետական գործիչների համատեղ հատորում  (Հովհաննես Քաջազնունի. «Հ. Յ. Դաշնակցությունը անելիք չունի այլևս» (արևելահայերեն, աբեղյանական ուղղագրություն), Սիմոն Վրացյան. «Խարխափումներ» (արևելահայերեն, աբեղյանական ուղղագրություն), Արշակ Ջամալյան. “Հ. Քաջազնունին և Հ. Յ. Դաշնակցությունը” (արևելահայերեն, աբեղյանական ուղղագրություն)Վահան Նավասարդյան. «Հ. Յ. Դաշնակցության անելիքը» (արևելահայերեն, աբեղյանական ուղղագրություն)):

Ինչպես համատեղ հատորի, այնպես էլ առանձին լույս տեսնելիք գրքույկների խմբագիրը լրագրող Թաթուլ Հակոբյանն է:

Նախատեսվում է, որ փետրվարի 1-ին՝ Քաջազնունու ծննդյան օրը, Երևանում տեղի կունենա համատեղ հատորի և հինգ առանձին գրքույկների շնորհանդես-վաճառքը:

Այն անհատները կամ կազմակերպությունները, որոնք կցանկանան ֆինանսապես աջակցել միացյալ հատորի կամ հինգ գրքերից որևէ մեկի տպագրական ծախսերին, կարող են գրել հետևյալ հասցեներով՝aniarcf@gmail.com, info@aniarc.am:

Դուք կարող եք միացյալ հատորը կամ առանձին գրքույկները կամ դրանցից Ձեր ցանկացածը նվիրել Ձեզ համարնվիրական մարդու հիշատակին: Այդ մասին պատշաճ կերպով կգրվի գրքի սկզբնահատվում:

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն