Ախալքալակում ներկայացվել է «Հայկազյան հայագիտական հանդես»-ը. տեսանյութ

1371

Ախալքալակի (Ջավախք) Երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ Բեյրութի Հայկազյան համալսարանի հայագիտական հանդեսի 35-րդ հատորի շնորհանդեսը: Շուրջ 950 էջանոց հատորը ամբողջովին նվիրված է Հայոց ցեղասպանության 100-ամյակին: Շնորհանդեսը միասնաբար կազմակերպել էին Երևանի Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը և Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը: ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ-ի պատրաստած ռեպորտաժը: