Հայկական Բեյրութից՝ հայկական Թիֆլիս. Հայկազյանի նոր հատորը հասավ Հայարտուն

Այսօր՝ նոյեմբերի 8-ին, Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի ՀԱՅԱՐՏՈՒՆ կենտրոնում Բեյրութի Հայկազյան համալսարանի հայագիտական ամբիոնը, գործակցաբար Երևանի Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի, ներկայացրեց Հայկազյան Հայագիտական հանդեսի 35-րդ հատորը: Շուրջ 950 էջանոց այս հատորը ամբողջովին նվիրված է Հայոց ցեղասպանության 100-ամյակին: Հատորը թիֆլիսահայությանը ներկայացրեց Հայկազյան համալսարան հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար և հանդեսի պատասխանատու քարտուղար, դոկտոր Անդրանիկ Դաքեսյանը:  Բացի այդ, Դաքեսյանը հակիրճ պատմեց Հայկազյան համալսարանի մասին, ապա պատասխանեց ներկաների բազմազան հարցերին, որոնք … Continue reading Հայկական Բեյրութից՝ հայկական Թիֆլիս. Հայկազյանի նոր հատորը հասավ Հայարտուն