Թաթուլ Հակոբյանը նոյեմբերի 4-ին դասախոսություն կկարդա Բեյրութում

1070

Լրագրող, ԱԶԴԱԿ օրաթերթի երևանյան աշխատակից, ՍԻՎԻԼԻԹԱՍ-ի վերլուծաբան և Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանը նոյեմբերի 4-ին Բեյրութում դասախոսություն կկարդա “Երևանը ապամեկուսացվող Թեհրանի և պատժամիջոցների ենթարկվող Մոսկվայի միջև” թեմայով:

Ձեռնարկը կազմակերպել է Բեյրութի ԱԶԴԱԿ օրաթերթը՝ օժանդակությամբ բարերար Սարգիս Պուտագեանի: Դասախոսությունը տեղի կունենա “Ժիրայր Պուտագեան” կենտրոնում ժամը 19.00-ին:

Թաթուլ Հակոբյանը կովկասյան հակամարտությունների հարցերով փորձագետ է, հեղինակն է ԿԱՆԱՉ ու ՍԵՒ. ԱՐՑԱԽՅԱՆ ՕՐԱԳԻՐ և ՀԱՅԱՑՔ ԱՐԱՐԱՏԻՑ. ՀԱՅԵՐԸ և ԹՈՒՐՔԵՐԸ հատորների:

Tatul_ML110