Արամ Աթեշյանը` Վանի պատարագը չեղյալ հայտարարելու դրդապատճառների մասին

1068

Պոլսի Հայոց պատրիարքի փոխանորդ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը խոսել է Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում սեպտեմբերի 6-ին նախատեսված պատարագը չեղյալ հայտարարելու դրդապատճառների մասին: Աթեշյանը նշել է, որ պատարագի չեղյալ հայտարարումը արվել է առաջին հերթին  անվտանգության նկատառումներից ելնելով, մեջբերելով «Demokrathaber» լրատվամիջոցի լուրը՝ հաղորդում է Ermenihaber.am-ը:

Պոլսի հայ համայնքի հոգևոր առաջնորդը ընդգծել է, որ պատարագի հետաձգումը պայմանավորված է վերջերս Թուրքիայի արևելյան շրջաններում տեղի ունեցող թուրք-քրդական բախումների հետևանքով ստեղծված լարված իրավիճակով:

«Տեղի ունեցող իրադարձությունների պատճառով  մեր համայնքի անդամների շրջանում վախ կա և նրանք խուսափում են այդ շրջաններ գնալ: Մենք էլ, պատարագի և արարողության մասնակիցների անվտանգությունից ելնելով, որոշոցինք սեպտերբերին 6-ին նախատեսված պատարագը չեղյալ հայտարարել: Սակայն դա չի նշանակում է, որ պատարագը  ընդհանրապես չի լինելու: Երկրում իրավիճակը կայունանալուց հետո պատարագը կիրականա», -ասել է Աթեշյանը: