Սերժ Սարգսյանի ցավակցական գիրը Ռեջեփ Թայիփ Էրդողանին

1192

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Շանլըուրֆա նահանգի Սուրուչ ավանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով բազմաթիվ զոհերի կապակցությամբ: Սպանվել է առնվազն 30 և վիրավորվել է շուրջ 100 մարդ։

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանի ցավակցական հեռագրում ասվում է`

«Ձերդ Գերազանցություն. ցավով տեղեկացա հուլիսի 20-ին Թուրքիայի Շանլըուրֆա նահանգի Սուրուչ քաղաքում տեղի ունեցած և մի քանի տասնյակ զոհերի պատճառ դարձած պայթյունի մասին: Խստորեն դատապարտում ենք ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով:

Ընդունեք, խնդրեմ, ցավակցություններս տեղի ունեցածի կապակցությամբ: Զոհվածների հարազատներին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»:

Արխիվային լուսանկար