Հասմիկ Պապյան, Բարսեղ Թումանյան. երաժշտական երեկո` նվիրված 100-ամյակին. Բիքֆայա

2388

Սոպրանո Հասմիկ Պապյանի և բաս Բարսեղ Թումանյանի հոգեթով ձայնը լիբանանահայ երաժշտասեր հասարակությանը ստիպեց երկարատև ծափահարություններ ու “բրավո”-ներ: Հաճախ չէ լիբանանահայ համայնքը հնարավորություն ունենում կենդանի ունկնդրել համաշխարհային բեմեր նվաճած նման բարձրակարգ երգիչների կատարումներ:

Papyan

Երաժշտական երեկոն` նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակին, ներառել էր ամենատարբեր կատարումներ Կոմիտասից, Սայաթ-Նովայից, Էդգար Հովհաննիսյանից, Առնո Բաբաջանյանից, Տիգրան Չուխաջյանից և Արամ Խաչատրյանից:

Barsegh

Երգացանկում ներառվել էին “Հայրենիքիս հետ”, “Երևան-Էրեբունի” (դուետ), ինչպես նաև մեներգեր` “Իմ չքնաղ հայրենիք”, “Ես կցանկամ”, “Իմ հայրենիք”, “Սարդարապատ” (Բարսեղ Թումանյան), “Քելե քելե, հոյ նազան”, “Ես քո ղիմեթն”, “Հայաստան”, “Կիլիկիա” (Հասմիկ Պապյան):

117

Վերջին երգը Պապյանը կատարեց երեկոյին ներկա հանդիսատեսների մի մասի ընկերակցությամբ, որոնց թվում` Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն:

Fazlian

Համերգը կայացավ Բիքֆայայի Սուրբ Աստվածածին վանքի պատերից ներս` բաց երկնքի տակ, մասնակցությամբ Բեյրութի սիմֆոնիկ նվագախմբի և գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Հարութ Ֆազլյանի:

BEZIKIAn

Երաժշտական երեկոյի ավարտին Արամ Ա-ն գնահատանքի խոսքեր ուղղեց համաշխարհային մակարդակի երգիչներ Հասմիկ Պապյանին ու Բարսեղ Թումանյանին, նոր բեմեր նվաճող Հարութ Ֆազլյանին, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության երկարատև տարիների բարերարներ Պէզիկեան ընտանիքի անդամներին, Հայոց ցեղասպանության Նահատակի հրապարակի և “Թռչնոց բույնի”` Հայոց ցեղասպանության որբերի թանգարանի ճարտարապետներին:

Թաթուլ Հակոբյան

Անթիլիաս, Լիբանան