Որբանոցից` թանգարան. Թռչնոց բույն

2509

Այսօր, հուլիսի 18-ին Ջբեյլ` պատմական Բիբլոս քաղաքում, որը գտնվում է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութից շուրջ 50 կմ. դեպի հյուսիս` Միջերկրականի ափին, տեղի կունենա Հայոց ցեղասպանության որբերի “Արամ Պէզիկեան” թանգարանի բացումը:

RE8A0765

Հայոց Մեծ եղեռնի այս թանգարանը գտնվում է “Թռչնոց բույնի” պատերի ներսում: Հայոց ցեղասպանությունից հետո այսօրվա Լիբանանը դարձավ փրկության ափ հազարավոր հայ որբերի համար: Դանիական, շվեյցարական, ամերիկյան և շվեդական մարդասիրական կազմակերպությունները  հիմնեցին որբանոցներ ու օգնության կենտրոններ:

maria-jacobsen-and-children-photo_treated

“Թռչնոց բույն”-ը ամենամեծ որբանոցներից էր, որը հիմնադրել էին դանիացի միսիոներները: Այնտեղ է հազարավոր հայ որբերի կերակրել, գուրգուրել ու մեծացրել “մամա”-ն` դանիուհի Մարիա Ջակոբսենը (Յակոբսեն), որի շիրիմը նաև ուխտավայր է Ջբեյլում և Հայոց ցեղասպանությունը խորհրդանշող վկայություններից մեկը:

mj-02

Այսօր “Թռչնոց բույն”-ը տանիք է անապահով ընտանիքների և ծնողազուրկ երեխաների համար: 1972-ից ի վեր “Թռչնոց բույն”-ը և շրջակա տարածքները գտնվում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հաշվեկշռում:

RE8A0765

Տարածքում գտնվող որբանոցի շենքերից ամենահինը դառնում է Հայոց ցեղասպանության որբերի թանգարան: Այս աշխատանքի ֆինանսական  մասը ստանձնել է Պէզիկեան ընտանիքը` Ալեքքո և Անի Պէզիկեան ամուսինները Շվեյցարիայից: Ալեքքոյի հայրը` Արամը, Հայոց ցեղասպանության հազարավոր այլ որբերի պես, իր մանկությունն անց է կացրել “Թռչնոց բույն”-ում: Թանգարանը կրում է հենց նրա անունը:

11

Թանգարանը ունենալու է երեք բաժին` նվիրված Հայոց ցեղասպանությանը, որբերի կյանքին և հայ ժողովրդի վերածննդյան: Թանգարանում զետեղվել են նկարներ, տեղեկություններ և իրեր: Թանգարանի մուտքին Մարիա Յակոբսենի դամբարանն է:

Թաթուլ Հակոբյան, Բեյրութ