Ինչպե՞ս կանխել Սերժ Սարգսյանի վերարտադրության սպառնալիքը. Մարշալ Բաղրամյանի խնդիրը

2015

Եթե Հայաստանի իշխանությունները գտնում են ձևը և չեղյալ հայտարարում 7 դրամի ավելացումը, ապա Բաղրամյանը նահանջում է և տուն գնում: Քո պահանջը տեխնիկական է, քո պահանջին տրվել է լուծում և դու ստիպված ես սեղմել իշխանությունների՝ քեզ անվերջ կեղեքող, ընտրություններ կեղծող ձեռքը:

Հաջորդ անգամ դու տեսականորեն հնարավորություն  ես ունենում Բաղրամյան ունենալ, երբ 7 դրամով կրկին բարձրացնում են էլեկտրաէեներգիայի, ջրի, գազի, հասարակական տրանսպարտի գինը: Այսպիսով, մինչ դու պայքարում ես հետևանքների դեմ, իշխանությունները քո համար անդադար հետևանքներ է ստեղծում ու քեզ հալումաշ անում Բաղրամյան պողոտայում կամ Ազատության հրապարակում:

Սերժ Սարգսյանը և ընտանիքը առաջիկա ամիսների համար օրակարգում ունի մեկ հիմնական հարց՝ ինչպե՞ս փոխել Սահմանադրությունը և ինչպե՞ս կեղծել հանրաքվեն:

Հայաստանի քաղաքացիները, տվյալ դեպքում՝ Բաղրամյան պողոտան, իրենց օրակարգում պետք է ունենան մեկ հիմնական հարց՝ ինչպե՞ս կանխեն Սերժ Սարգսյանի վերարտադրության սպառնալիքը:

Օրակարգի մյուս հարցերը, այդ թվում 7 դրամի թեման, մեծ հաշվով երկրորդական են:

Եթե Սարգսյանը և ընտանիքը բավարարում են Բաղրամյան պողոտայի պահանջատիրության տեխնիկական մասը և մարդկանց հաղթականորեն տուն ճանապարհում (չցանկացողների համար ջրցան մեքենաները, էլեկտրաշոկերը և մյուս գործիքները կան ու կան), ապա դա նշանակում է նվազագույն ռեսուրսներով ու ջանքերով, առանց հասարակական դիմադրության կեղծել հանրաքվեն:

Թաթուլ Հակոբյան