Ֆուտբոլային դիվանագիտության բերկրանքի պահերից. օրվա լուսանկարը

1303

Այս լուսանկարը արվել է 2009 թվականի հոկտեմբերի 14-ին Բուրսայում կայացած Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպման ընթացքում:

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը 2008-ի սեպտեմբերի 6-ին այցելեց Երևան և իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանի հետ դիտեց Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը:

Սերժ Սարգսյանը, ի պատասխան, այցելեց Բուրսա: Նա այցից առաջ բազմիցս հայտարարել էր, որ Թուրքիա կմեկնի թուրք-հայկական բաց սահմանով կամ իր այցը կհամընկնի ապաշրջափակման նախօրեի հետ:

Թուրքիա-Հայաստան սահմանը շարունակում է փակ մնալ, իսկ Անկարա-Երևան հարաբերությունները գտնվում են վերջին 25 տարիների ցածրագույն կետում:

Նկարում Սարգսյանն ու Գյուլը լիաթոք ծիծաղում են: Բերկրանքի պատճառը կարևոր չէ:

Երկու հանդիպումներում էլ Թուրքիան Հայաստանի հավաքականին հաղթեց միևնույն 2-0 հաշվով: