ՀԱՊԿ-ը և անվտանգության գլոբալ մարտահրավերները. խորհրդաժողով Մոսկվայում

2252

Ռուսաստանյան «Գորչակովի հիմնադրամը» հունիսի 25-27-ը Մոսկվայում կազմակերպում է «ՀԱՊԿ-ը և անվտանգության գլոբալ մարտահրավերները» խորագրով եռօրյա խորհրդաժողով, որտեղ Հայաստանից զեկույց կներկայացնի լրագրող, Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանը:

Խորհրդաժողովը կբացի և ծավալուն ելույթով հանդես կգա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:  Եռօրյա քննարկումների ընթացքում կլսվեն փորձագետներ Իգոր Պանարինի, Վլադիսլավ Շուշինի, Ալեքսանդր Վինիդիկտովի, Վլադիմիր Նիկիշինի, Միխայիլ Մելիխովի, Ռոստիսլավ Իշչենկոյի, Սերգեյ Մասաուլովի, Ալեքսանդր Շպակովսկու, Միխայիլ Կոնարովսկու, Անդրեյ Կոկոշինի, Ռամազան Դաուրովի, Վասիլի Կուզնեցովի և Վիկտոր Լիտովկինի զեկույցները:

Թաթուլ Հակոբյանի ելույթի թեման է «ՀԱՊԿ անդամ-պետությունների անվտանգության մարտահրավերները» (կովկասյան ուղղություն):