Քեմալ Քըլըչդարօղլու. «Մայրս կարող է և հայ լինել, ես մորս սիրում եմ, Աստված հոգին լուսավորի»

2724

Թուրքիայի գլխավոր  ընդդիմադիր ուժ համարվող ձախակենտրոնա քեմալիստական «Ժողովրդահանրապետական կուսակցության»  (CHP-ԺՀԿ) Քեմալ Քըլըչդարօղլուն հանրահավաք հրավիրելու նպատակով Ադանա մեկնելիս ինքնաթիռում հարցազրույց է տվել թուրքական «Milliyet» պարբերականի թղթակից Մեհվեշ Էվինին:

Ընդդիմադիր կուսակցապետն ուշագրավ հայտարարություն է արել Էվինի հետ զրույցում: Վերջինս հիշեցրել է  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Քըլըչդարօղլուին ուղղված այն մեղադրանքները, թե վերջինս «ոչ մի սրբություն չունի», իսկ նրա «մայրն էլ հայ է»:

Ի պատասխան՝ Քըլըչդարօղլուն ասել է. «Ինչ ուզում են՝ կարող են խոսել: Ինչեր ասեք, որ չեն ասել՝ սկսած նրանից, թե մայրս հայ է… Ճիշտն ասած` իմ ընտանիքի ինքնությունը փորփրելը դեմ է մարդու իրավունքներին: Մայրս կարող է և հայ լինել, հետո ի՞նչ: Ես մորս սիրում եմ, Աստված նրա հոգին լուսավորի»:

Աղբյուր`    Ermenihaber.am