Ռուսաստանը օգտագործել է «Արևմտահայաստան» եզրույթը

1530

Աշխարհի տարբեր երկրների խորհրդարանների կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների շարքում Ռուսաստանի Պետական դումայի 1995թ. ապրիլյան հայտարարությունը տարբերվում է նրանով, որ տեքստում օգտագործվել է “Արևմտահայաստան” եզրույթը:

Պետական դումայի հայտարարությունը 1915-1922 թթ. հայ ժողովրդի ցեղասպանության դատապարտման մասին

Ռուսաստանի Դաշնության Դաշնային Ժողովի Պետական Դուման՝

հենվելով անհերքելի պատմական փաստերի վրա, որոնք վկայում են Արևմտահայաստանի տարածքում 1915-1922 թթ. հայերի բնաջնջման մասին,

հետևելով ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժելու մասին 1948թ. դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի ընդունած Հռչակագրի միջազգային ոգուն ու տառին,

պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների վաղեմության ժամկետի մասին 1968թ. նոյեմբերի 26-ի միջազգագրին,

ձգտելով վերածնել ռուսական պետության մարդասիրական ավանդութները, հիշեցնելով, որ Ռուսաստանի նախաձեռնությամբ եվրոպական մեծ տերությունները դեռ 1915թ. հայ ժողովրդի հանդեպ թուրքական կայսրության գործողությունները որակել են որպես «մարդկության դեմ ուղղված հանցագործություն»,

նշելով, որ իր պատմական հայրենիքում եղբայրական հայ ժողովրդի ֆիզիկական բնաջնջումը կատարվել է Ռուսաստանի քայքայման համար պայմաններ ստեղծելու նպատակով,

դատապարտում է 1915-1922թթ. հայերի բնաջնջման կազմակերպիչներին,

իր կարեկցանքն է հայտնում հայ ժողովրդին և ապրիլի 24-ը համարում ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

14 ապրիլ, 1995