Գառնահովիտ գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին և խորհրդային տարիներին. Թալինի շրջան

1638

Արագածոտնի մարզի Գառնահովիտ գյուղը գտնվում է Աշտարակ քաղաքից 63 կմ հյուսիս-արևմուտք, ծովի մակերևույթից 2150 մետր բարձրության վրա։

Նախկինում կրել է Ադյաման անունը: Գառնահովիտ է վերանվանվել 1946 թվականի նոյեմբերի 12-ին:

Գառնահովիտ գյուղի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կարկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931), ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 70 հոգի, բոլորը՝ հայ,

1873 թվական – 383 հոգի, բոլորը՝ հայ,

1886 թվական – 533 հոգի, բոլորը՝ հայ,

1897 թվական – 669 հոգի, բոլորը՝ հայ,

1908 թվական – 802 հոգի,

1914 թվական – 993 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի,

1914 թվական – 882 հոգի, ըստ արխիվային տվյալների,

1916 թվական – 880 հոգի,

1919 թվական – 2985 հոգի,

1922 թվական – 541 հոգի, բոլորը՝ հայ,

1926 թվական- 636 հոգի, բոլորը՝ հայ,

1931 թվական – 819 հոգի, բոլորը՝ հայ:

Խորհրդային տարիներին Գառնահովիտն ունեցել է.

1939 թվական – 916 հոգի,

1959 թվական – 637 հոգի,

1970 թվական – 692 հոգի,

1979 թվական – 503 հոգի:

Գառնահովիտը նշանավոր է 7-րդ դարի Սուրբ Գևորգ եկեղեցիով:

Թորոս Թորամանյանը գրում է.

Aquote1.png «Արագածի հարավ-արևմտյան բարձունքներուն վրա Թալինի շրջանի Փոքր գյուղի մեջ կանգուն է մի հոյակապ եկեղեցի անվրեպ 7-րդ դարու գործ. անհայտ է շինողը. արձանագրություններ չկան. ներքուստ խաչաձև է և անսյուն, լայնանիստ գմբեթ ունի։»

– Թորոս Թորամանյան, Աշխատությունների երկրորդ ժողովածու, Երևան, 1948 թվական, էջ 111
Aquote2.png
Aquote1.png «Ադիամանի եկեղեցին ներքին կողմեն շատ նմանություն ունի Էջմիածնի մոտ Հռիփսիմեի վանքին, նույնիսկ գմբեթի մեջ շուրջանակի ունի մուլյուրներով շինված բոլորակ վարդաձևներու շարքը, շուրջանակի, արտաքուստ ամմեն կողմէ ունի խորշեր, բայց արևմտյան կողմը խորշերուն մեջ կեսեն քիչ ավելի բարձրությամբ կան զույգ սյուներ վրաները խոյակներով, խոյակներեն անմիջապես վերևը ուղիղ կիսաբոլորակ գոգավոր խորշ շինված է, կարծես արձաններ դնելու հատուկ, որոնց պատվանդաններ պիտի լինեին զույգ սյուները։ Այս կիսաբոլորակ խորշերեն մեկ հատ ալ շինված է արևելյան կողմը միջին ֆրանտոնին ներքև։ Քիվեր և պատուհաններու պսակներ ըստ ամենայնի 5-7-րդ դարու հատկանիշներեն ունին. հետաքրքրական են քիվի ճակատին վրա քանդակված զարդաքանդակները, որոնք շուշանածաղկի նմանություն ունին, իսկ այդ քանդակի ներքև երկրորդ մուլյուրի թեք հարթության վրա քանդակված է բարձրաքանդակ երկրաչափական մի ձև. որ ստալակտիտի երևույթն ունի։Հարավային և արևմտյան կողմեն ունի երկու դուռ, որոնք արտաքուստ զույգ որմնասյուներու վրա պսակված աղեղներ ունին, զույգ սյուներու խոյակները և խարիսխները, նույն տիպն ունին, ինչն որ ուրիշ առհասարակ 7-րդ դարու շենքերուն վրա գտնված ձևերը։ Գմբեթն ալ ունի խորշեր։ Այս ձևին կպատկանի Մաստարայի եկեղեցվո գմբեթը, որը հազիվ 7-8 կիլոմետր հեռավորության վրա է։ Հավանորեն մեկզմեկե աղդված։ Արձանագրություններ չեն երևիև, հավանաբար կորած զանազան նորոգություններու ժամանակ, սակայն այնքան ալ լուրջ նորոգությանց հետքեր չեն երևեր. արևելյան ճակատին վրա կան քանի մը փակագիր արձանագրություններ։

Իսկ հարավային կողմը դռան աջ կողմի եռանկյունի խորշին մեջ կա շատ եղծված և անընթեռնելի դարձած արձանագրություն, որուն տառերուն ձևեն կենթադրվի, որ մոտավորապես 12-13-րդ դարերու տառեր են»

– Թորոս Թորամանյան, Աշխատությունների երկրորդ ժողովածու, Երևան, 1948 թվական, էջ 162-163

 

Կարդալ և դիտել նաև՝