ԱՆԻ կենտրոնը հրատարակում է Քաջազնունու քաղաքական-գրական ժառանգությունը՝ 1000 էջանոց նոր հատոր

2771

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը տեղեկացնում է, որ 2024 թվականին վերահրատարկության է պատրաստում ՀՀ առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու քաղաքական-գրական ամբողջ ժառանգությունը՝ 1000 էջանոց նոր հատոր:

2018 թվականին ԱՆԻ կենտրոնը հավաքել և հրատարակել է Քաջազնունու հատորը՝ ԵՐԿԵՐ վերնագրով, որի մեջ ներառվել են 8 գործեր:

2023 թվականի ընթացքում ԱՆԻ կենտրոնը երկու անգամ վերահրատարակել է ԵՐԿԵՐ-ը՝ ավելացնելով 6 նոր գործեր:

2024 թվականի նոր՝ ԵՐԿԵՐ-ի 4-րդ հրատարակությունը ներառելու է 5 նոր գործեր՝ «Իմ տղաները», «Վատ օր, վատ գիշեր», «Վճռական ժամին», «110 օրեր Եվրոպայում» և կենսագրականը, որ Քաջազնունին գրել է 1936 թվականին:

«Այս հատորով, որ լինելու է մոտ 1000 էջ, ԱՆԻ կենտրոնը հավակնում է ներկայացնել ՀՀ հիմնադիր վարչապետի քաղաքական-գրական ամբողջ ժառանգությունը»,- ասել է հրատարակվելիք և նախորդ երեք հատորների խմբագիր, ԱՆԻ կենտրոնի հիմնադիր Թաթուլ Հակոբյանը:

Նա ասել է, որ ԱՆԻ կենտրոնը հետևողական աշխատանք է կատարել և վերջին 10 տարիներին հանրությանը ներկայացրել է ՀՀ հիմնադիր հայրերից Քաջազնունի վարչապետին, պետական, քաղաքական, կուսակցական գործչին, ընտանիքի հորը, մարդուն:

«Այս կոթողային հատորը կարևոր ներդրում է հայ քաղաքական մտքի, հայագիտության, քաղաքական պատմության համար»,- ասել է Թաթուլ Հակոբյանը:

Անհատներն ու կազմակերպությունները, ցանկության դեպքում, կարող են իրենց ֆինանսական ներդրումը բերել այս արժեքավոր հատորի հրատարակչական և տպագրական աշխատանքերին: Հատորի առաջին էջերում պատշաճ կերպով կնշվի նրանց անունները՝ անկախ նվիրատվության չափից:

Հեղինակի հետ կարող եք կապվել հետևյալ կերպ.

էլեկտրոնային հասցեներ – aniarcf@gmail.com, tatarmen@yahoo.com,

բջջային հեռախոսne8, Viber – 374 91 42 64 35, 374 98 65 53 21, Whatsapp – 374 98 65 53 21,

Ֆեյսբուքի մեսինջեր – https://www.facebook.com/profile.php?id=100000616638924

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն

2 հունվարի, 2024թ