Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը տեղեկացնում է, որ 2024 թվականին վերահրատարկության է պատրաստում ՀՀ առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու քաղաքական-գրական ամբողջ ժառանգությունը՝ 700 էջանոց նոր հատոր:
2018 թվականին ԱՆԻ կենտրոնը հավաքել և հրատարակել է Քաջազնունու հատորը՝ ԵՐԿԵՐ վերնագրով, որի մեջ ներառվել են 8 գործեր:
2023 թվականի ընթացքում ԱՆԻ կենտրոնը երկու անգամ վերահրատարակել է ԵՐԿԵՐ-ը՝ ավելացնելով 6 նոր գործեր:
2024 թվականի նոր՝ ԵՐԿԵՐ-ի 4-րդ հրատարակությունը ներառելու է 5 նոր գործեր՝ «Իմ տղաները», «Վատ օր, վատ գիշեր», «Վճռական ժամին», «110 օրեր Եվրոպայում» և կենսագրականը, որ Քաջազնունին գրել է 1936 թվականին:
«Այս հատորով, որ լինելու է մոտ 1000 էջ, ԱՆԻ կենտրոնը հավակնում է ներկայացնել ՀՀ հիմնադիր վարչապետի քաղաքական-գրական ամբողջ ժառանգությունը»,- ասել է հրատարակվելիք և նախորդ երեք հատորների խմբագիր, ԱՆԻ կենտրոնի հիմնադիր Թաթուլ Հակոբյանը:
Նա ասել է, որ ԱՆԻ կենտրոնը հետևողական աշխատանք է կատարել և վերջին 10 տարիներին հանրությանը ներկայացրել է ՀՀ հիմնադիր հայրերից Քաջազնունի վարչապետին, պետական, քաղաքական, կուսակցական գործչին, ընտանիքի հորը, մարդուն:
«Այս կոթողային հատորը կարևոր ներդրում է հայ քաղաքական մտքի, հայագիտության, քաղաքական պատմության համար»,- ասել է Թաթուլ Հակոբյանը:
Անհատներն ու կազմակերպությունները, ցանկության դեպքում, կարող են իրենց ֆինանսական ներդրումը բերել այս արժեքավոր հատորի հրատարակչական և տպագրական աշխատանքերին: Հատորի առաջին էջերում պատշաճ կերպով կնշվի նրանց անունները՝ անկախ նվիրատվության չափից:
Հեղինակի հետ կարող եք կապվել հետևյալ կերպ.
էլեկտրոնային հասցեներ – aniarcf@gmail.com, tatarmen@yahoo.com,
բջջային հեռախոսne8, Viber – 374 91 42 64 35, 374 98 65 53 21, Whatsapp – 374 98 65 53 21,
Ֆեյսբուքի մեսինջեր – https://www.facebook.com/profile.php?id=100000616638924
Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն
2 հունվարի, 2024թ