Գլխավոր շտաբի պետը հանդիպել է ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի և «Հայրենիք»-ի ղեկավարների հետ

1395

ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը հանդիպել է «Բարգավաճ Հայաստան», «Հայրենիք», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունների ղեկավարների հետ, ասվում է ՀՅԴ տարածած հաղորդագրության մեջ:

Հանդիպման ընթացքում քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը։ Մասնակիցները կարևորվել են երկրի կայունությունը, պետությունը ցնցումներից զերծ պահելը։

«Կոչով դիմում ենք մեր ժողովրդին՝ հորդորում պահպանել հանդարտություն և հանգստություն․ մենք դեռ պատերազմի մեջ ենք։ Քաղաքական կուսակցություններն իրենց անվերապահ աջակցությունն են հայտնում Հայաստանի զինված ուժերին, Արցախի պաշտպանության բանակին»,- ասված է հաղորդագրությունում։

Քաղաքական ուժերը նաև իրենց հերթին վստահեցրել են, որ՝ խորհրդակցելով գործընկեր կուսակցությունների հետ, առաջիկա ժամերին հանդես կգան առկա իրավիճակի լուծման առաջարկներով։