Ղարաբաղից անհապաղ դուրս բերել գրոհայիններին. Ռուսաստանի փոխարտգործնախարար

736

Ռուսաստանի փոխարտգործնախարար Օլեգ Սիրոմոլոտովը հայտարարել է ղարաբաղյան պատերազմի գոտուց Մերձավոր Արևելքից տեղափոխված զինյալների անհապաղ դուրսբերման մասին:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ՌԴ փոխարտգործնախարար Օլեգ Սիրոմոլոտովն այօսր՝ հոկտեմբերի 23-ին, հանդիպել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանի հետ:

Նշվում է, որ կողմերը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և ընդգծել են հակամարտության գոտուց Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրներից գրոհայինների դուրսբերման անհրաժեշտությունը:

«Ընդգծվել է Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի մի շարք երկրներից անօրինական զինված կազմավորումների զինյալներին տարածաշրջան տեղափոխելու անընդունելիությունը և այնտեղից նրանց անհապաղ դուրս բերելու անհրաժեշտությունը», – ասված է հաղորդագրության մեջ:

ՍիվիլՆեթ