«Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտե»-ի և ՀՀՇ հանրապետական խորհրդի կազմը. 1989 թվական

3162

«Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտե»-ն ձևավորվել է 1988 թվականի մայիսին, որը Հայոց համազգային շարժման՝ ՀՀՇ 1989 թվականի նոյեմբերի հիմնադիր համագումարից հետո էլ 1990 թվականին որպես կառույց շարունակում էր գործել:

ՀՀՇ հանրապետական խորհուրդը կազմված էր կուսակցության հիմնադիր համագումարում՝ 1989թ. նոյեմբեր, ընտրված վարչությունից և շրջանային ու ճյուղային կառույցների նախագահներից:

«Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտե»-ի կազմը. 11 հոգի

Բաբկեն Արարքցյան,

Համբարձում Գալստյան,

Սամվել Գեւորգյան,

Ալեքսան Հակոբյան,

Ռաֆայել Ղազարյան,

Սամսոն Ղազարյան,

Վազգեն Մանուկյան,

Աշոտ Մանուչարյան,

Վանո Սիրադեղյան,

Դավիթ Վարդանյան,

Լեւոն Տեր-Պետրոսյան:

ՀՀՇ հանրապետական խորհրդի կազմը. ՀՀՇ վարչություն

Երջանիկ Աբգարյան,

Վիտյա Այվազյան,

Լեւոն Անանիկյան,

Բաբկեն Արարքցյան,

Հրանտ Բագրատյան,

Ալբերտ Բաղդասարյան,

Աշոտ Բլեյան,

Համբարձում Գալստյան,

Սամվել Գեւորգյան,

Վարդան Զուռնաչյան,

Ավետիք Իշխանյան,

Ռաֆայել Իշխանյան,

Տեր-Հուսիկ Լազարյան,

Ալեքսան Հակոբյան,

Սմբատ Հակոբյան,

Հենրիկ Հովհաննիսյան,

Արամ Հովհաննիսյան,

Ռաֆայել Ղազարյան,

Սամսոն Ղազարյան,

Արամ Մայիլյան,

Վազգեն Մանուկյան,

Աշոտ Մանուչարյան,

Յուրի Մովսիսյան,

Այդին Մորիկյան,

Ռաֆայել Պապայան,

Շահեն Պետրոսյան,

Արշակ Սադոյան,

Վազգեն Սարգսյան,

Կտրիճ Սարդարյան,

Հրաչիկ Սիմոնյան,

Վանո Սիրադեղյան,

Խաչիկ Ստամբոլցյան,

Դավիթ Վարդանյան,

Կամո Վարդանյան,

Լեւոն Տեր- Պետրոսյան,

Ռոբերտ Քոչարյան:

Աղբյուրը՝ Աշոտ Սարգսյան, Ղարաբաղյան շարժման պատմություն, 1988-1989, Անտարես, Երևան-2018, էջ 583-584:

—-

Լևոն Տեր-Պետրոսյան, 2014թ
«Ինձ համար «Ղարաբաղ» կոմիտեն մի այնպիսի երևույթ է, որի նմանը երևի չի եղել մեր պատմության մեջ: Ես չեմ ուզում առանձնացնել ոչ մեկին: Ինձ համար թանկ են և հավասար իրենց արժեքով, իրենց վաստակով, իրենց խաղացած դերով «Ղարաբաղ» կոմիտեի անխտիր բոլոր 11 անդամները: Անկախ այն բանից, թե հետո ինչ եղավ «Ղարաբաղ» կոմիտեի հետ, երբ մենք իշխանության եկանք, այդ երկուսուկես տարին, մինչև իշխանության գալը, «Ղարաբաղ» կոմիտեն գործել է որպես լիովին միաձուլված, համերաշխ, ընկերական մի խումբ, որոնցից ոչ մեկի մոտ ես այդ ժամանակ որևէ ամբիցիա չեմ տեսել: Հակասությունները սկսվեցին իշխանության գալուց հետո, և դա բնական է: Նրանք մարդիկ էին, որ ոչ իշխանության գալու կամ պաշտոններ ստանալու մասին էին մտածել, ոչ էլ ենթադրել էին, թե Սովետական Միությունն այդքան շուտ քանդվելու է: Եթե Գորբաչովը մի քիչ ավելի խելոք լիներ եւ կարողանար պահպանել Սովետական Միությունը, մենք՝ այդ 11 հոգին, փտելու էինք Սիբիրի բանտերում, եթե չգնդակահարվեինք»: