Լևոն Տեր-Պետրոսյան. «Սերժիկը մոտեցավ ինձ, ասաց՝ շե՛ֆ, պետք է կրակել․ ասացի՝ ոչ մի դեպքում»

10052

2011 թվականի հոկտեմբերի 3-ին Լևոն Տեր-Պետրոսյանը Ազատության հրապարակում, անդրադառնալով 1996թ. սեպտեմբերի 26-ի իրադարձություններին ու դրանց նմանությանը 2008թ. մարտի 1-ի հետ, ասել է.

«96-ի սեպտեմբերի 26-ին Վազգեն Մանուկյանն այստեղ հանրահավաք է կազմակերպել, հետո տեղափոխել ԱԺ դիմաց, հայտարարել, որ մտնում է ԱԺ` բանակցելու ԿԸՀ նախագահի հետ, եթե 20 րոպե հետո չգամ՝ բոլորդ եկե՛ք իմ հետևից: 20 րոպեից ժողովուրդը սկսեց բարձրանալ ճաղերի վրա, եւ այդ օրվա անվտանգության ապահովման պատասխանատվությունը դրված էր Սերժիկ Սարգսյանի վրա՝ որպես ԱԱԾ նախագահ, ո՛չ Վանո Սիրադեղյանը, ո՛չ Վազգեն Սարգսյանն այս հարցում որևէ լիազորություն չունեին և ենթարկվում էին նրան: Երբ ներխուժեցին ԱԺ, Սերժիկը մոտեցավ ինձ, ասաց՝ շե՛ֆ, պետք է կրակել, ասացի՝ ոչ մի դեպքում, սպասե՛ք, բայց երբ հայտնի դարձավ, որ ներխուժողներն առևանգել և Լինչի դատաստանին են ենթարկել ԱԺ նախագահին և փոխնախագահին, Սերժիկը կրկին առաջարկեց կրակել: Ես մտածեցի ու ասացի՝ միայն օդ, և մի քանի րոպե օդ կրակելուց հետո ժողովուրդը ցրվեց: Այդ օրը որևէ մարդ վնասվածք չի ստացել, չկա այդպիսի փաստ: Իսկ մարտի 1-ին կան 10 սպանված, 100-ավոր վիրավորներ»:

Արման Գալոյան

Աղբյուրը՝ http://armlur.am/10945/