Երևանի շուկայում վաճառվող ապրանքների գները 1920 թվականին

2961

ՇՈՒԿԱՅԻ ԱՌԱՒԵԼԱԳՈՅՆ ՆՕՐՄԱԼ ԳՆԵՐ.

Բոլորի համար պարտաւորեցուցիչ ցնոր տնօրինութիւն.

  1. Ոչխարի միս – 250 ռուբլի ֆունտը,
  2. Տաւարի միս – 150,
  3. Գոմեշի միս – 120,
  4. Բրինձ – 250,
  5. Պանիր – 225,
  6. Կարագ իւղ – 500,
  7. Հալած իւղ – 600,
  8. Շոռ – 100,
  9. Կանաչ լոբի – 80,
  10. Գենտնախնձոր (կարտոֆիլ) – 80,
  11. Հաւկիթ – 25 րուբլի հատը,
  12. Կաթ (մաքուր) – 45 ռուբլի ֆունտը,
  13. Մածուն – 50,
  14. Բոլոր մրգերը բացի կլուբնիկից և մալինից – 60,
  15. Վարունգ (ամենամեծը) – 40,
  16. Կանաչ խոտը – 500 րուբլի՝ բեռը։

Ես, Երևանի Արտակարգ Դատարանի քննիչս ներկայումս հայտնում եմ հասարակության ի գիտութիւն, որ վերև ցուցակագրված մթերքները շուկայում առաւելագոյն նօրմալ գներից յաւելեալ ծախելը, գնելը և ընդհանրապէս բոլոր ապրանքների գների բարձրացումը 1920 թ. մայիս 8-ի ժամանակաւոր օրէնքի 7-յօդւածի հիման վերայ նկատում եմ չարաշահութիւն (սպեկուլեացիայի), հետևաբար անսաստողները յանձնւելու են արտակարգ դատարանին:

Երեւանի Արտակարգ Դատարանի քննիչ՝ Օ. ՄԱՃԱՌԵԱՆ:

Ծանօթութիւն․ 1918 թ. մայիս 8-ին Արտակարգ Դատարանի օրէնքի 7-րդ յօդւածը:

7 –րդ յօդ. Ով որ կթագցնի ապրանքները արհեստականօրէն բարձրացնելու համար գները կամ կծախի ապրանքները չափազանց բարձր գներով – նա կենթարկվի մէկ տարւայ բանտարկութիւնից մինչև մահւան պատիժ կամ 100,000 րուբ. տուգանքից մինչև ամբողջ գոյքի գրաւման յօգուտ պետական գանձարանի:

Ծանոթութիւն․ Յանցանքը սաստկացնող հանգամանք պէտք է համարել օրինակ ա) Եթէ նա կատարում է առաջնակարգ անհրաժեշտութիւն ներկայացնող ապրանքների վերաբերմամբ, բ) Եթէ նոյն յանցանքը կատարելու համար եղել է կաշառատւութիւն, գ) Եթէ հանցագործը պետական կամ հասարակական պաշտօնեալ է:

ՅԱՌԱՋ օրաթերթ, ՀՅԴ, թիւ 140, 6 Յուլիս, 1920

—-

ԱՆԻ-ի կողմից․ այս շրջանում ՅԱՌԱՋ օարաթերթի հատավաճառը 25 ռուբլի էր։

Մեկ ֆունտը հավասար է 453,6 գրամի։

Լուսանկարում՝ Երևանի հին շուկան՝ Ղանթար