Սևաբերդ գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին. Կոտայքի շրջան

3752

Կոտայքի մարզի Աբովյանի տարածաշրջանի Սևաբերդ գյուղն այսօր, ըստ մարզպետարանի տվյալների, ունի 265 բնակիչ:

Գյուղը գտնվում է Գեղամա լեռնաշղթայի արևմտյան լանջին, Աբովյան քաղաքից 20 կմ հյուսիս-արևելք:

Բնակչությունը հիմնականում 1915թ. Արևմտյան Հայաստանից բռնագաղթված հայեր են` Մշո, Էրզրումի, Ալաշկերտի գավառներից: Նախկինում գյուղում բնակվել են թաթարներ, այսօրվա բառապաշարով՝ ադրբեջանցի, և այն կոչվել է Ղարաղալա, որը նշանակում է Սևաբերդ:

Սևաբերդ է վերանվանվել 1948 թվականի հունիսի 21-ին:

Սևաբերդի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – ավերակ

1873 թվական – 403 հոգի, բոլորը՝ թաթար

1886 թվական – 510 հոգի, բոլորը՝ թաթար

1897 թվական – 599 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ իսլամ

1904 թվական – 759 հոգի

1914 թվական – 860 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի

1914 թվական – 792 հոգի, ըստ արխիվային տվյալների

1916 թվական – 899 հոգի

1919 թվական – 640 հոգի

1922 թվական – 188 հոգի, որից 168-ը՝ հայ, 20-ը՝ թրքո-թաթար

1926 թվական – 343 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 298-ը՝ հայ, 45-ը՝ թուրք

1931 թվական – 434 հոգի, որից 374-ը՝ հայ, 60-ը՝ թուրքական խումբ:

Դիտել և կարդալ