Հայաստանին հատկացվելու է 730 մլն եվրո ճանապարհաշինության և Մեղրիի անցակետի համար

1409
Եվրամիությունն ու Համաշխարհային բանկը շուրջ 13 մլրդ եվրո կտրամադրեն Արևելյան գործընկերության ծրագրի մասնակից վեց պետություններում` Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում և Բելառուսում ենթակառուցվածքային մի շարք լայնամասշտաբ ծրագրեր իրականացնելու նպատակով:

Նախագծերի իրականացման նպատակով կպահանջվեն ընդհանուր առմամբ շուրջ 13 մլրդ եվրո արժողությամբ ներդրումներ՝ նախատեսված ընդհանուր 4800 կմ ավտոմայրուղի և երկաթգիծ, 6 նավահանգիստ և 11 լոգիստիկ կենտրոնների համար, ասված է պաշտոնական հաղորդագրությունում։

Հրապարակած փաստաթղթի համաձայն, այս ծրագրի շրջանակում Հայաստանին հատկացվելու է ավելի քան 730 մլն եվրո: «Հյուսիս-Հարավի» Արտաշատ-Ագարակ հատվածի շինարարության համար նախատեսվում է 450 մլն եվրո,  Գյումրի-Բավրա ճանապարհի համար՝ 41 մլն եվրո, ևս 7,5 միլիոն` Երևան-Վանաձոր ավտոճանապարհի վերանորոգման համար: Շուրջ 15 մլն եվրո նախատեսվում է տրամադրել Մեղրիի սահմանային անցակետի համար: