Սիսակ Գաբրիելյանի քայլը․ լրագրությունից՝ քաղաքականություն

1741

Դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցում են նաև լրագրողներ։ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը զրուցել է Ազատություն ռադիոկայանի արդեն նախկին լրագրող Սիսակ Գաբրիելյանի հետ, որը Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակի 67-րդ տեղում է։ Ինչու են լրագրողները գնում խորհրդարան, որքանով (չ)են համատեղելի քաղաքականությունն ու լրագրությունը, ինչ դեր ունեցան լրատվամիջոցները Թավշյա հեղափոխության գործում․ զրույցը այս և այլ հարցերի շուրջ է։