«Մարտի 1-ի մարդասպաններին պատժելն իմ կյանքի գործն է. բոլոր մարդասպանները կկանգնեն դատարանի առաջ»

6862

2009թ հուլիսի 1-ին  Նիկոլ Փաշինյանն ներկայացավ ՀՀ Գլխավոր դատախազություն: «Ես Նիկոլ Փաշինյանն եմ, եկել եմ, որ ինձ ձերբակալեք»,- ասաց նա, որը  2008թ մարտի 1- դեպքերից հետո ընդհատակում էր։

Դատախազությունում Փաշինյանին չէին սպասում: Մոտ 20 րոպե նա զրուցեց լրագրողների հետ:

«Ես ասել եմ, որ ներկայանալու եմ, որպեսզի իմ այն խոսքերը, թե իմ կյանքը դրված է պայքարի զոհասեղանին’ ոչ միայն խոսք է, այլեւ գործ»,- «Ա1+»-ին ասել էր Նիկոլ Փաշինյանը:
Նա այդ օրը  նաեւ վստահեցրեց. «Ես այսօր դատախազության մուտքի մոտից ուզում եմ կրկին գլուխ խոնարհել մարտի 1-ի 10 զոհերի առաջ: Դիմում եմ զոհերի հարազատներին, որ նրանք իմանան, մարտի 1-ի մարդասպաններին պատժելու գործը իմ անձնական գործն է, իմ կյանքի գործն է եւ ես մինչեւ վերջ պայքարելու եմ, որ բոլոր մարդասպանները կանգնեն դատարանի առաջ՝ առանց համաներման իրավունքի»:

Ա1 Պլյուս