Թուրքիան վերացրել է Հայաստանի հետ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը

876

Թուրքական լրատվամիջոցները հունվարի 6-ին հայտնել են, որ Անկարան վերացրել է Հայաստանի հետ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը:

Տեղեկությունը հասատատել է նաև Հայաստանի արտգործնախարարությունը:

ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը ասել է

– Իրապես,  թուրքական կողմն այսօր մեզ տեղեկացրել է, որ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը վերացվել է: Ցանկանում ենք հիշեցնել, որ Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը 2022թ. հուլիսի 1-ին հատուկ ներկայացուցիչների հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածություններից մեկն էր: Ակնկալում ենք, որ մյուս պայմանավորվածությունը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանը հատելու հնարավորության ապահովումը, նույնպես շուտափույթ կյանքի կկոչվի։

6 հունվար, 2023թ