Հայաստանի ավելի քան 25 հազար քաղաքացի 2017-ին ստացել է Ռուսաստանի քաղաքացիություն

2049

Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը հրապարակել է 2017 թվականին Ռուսաստանի քաղաքացիություն ստացած երկրների ցանկը և դրանց քաղաքացիների թիվը:

Այսպես, համաձայն ՌԴ ՆԳՆ տվյալների, անցյալ տարի ռուսական անձնագիր է ստացել Հայաստանի Հանրապետության 25.144 բնակիչ:

2017 թվականին Ռուսաստանի քաղաքացին են դարձել նաև Ադրբեջանի 10394 և Վրաստանի՝ 2535 բնակիչ:

Ընդհանուր առմամբ, 2017 թվականին ռուսական քաղաքացիություն է ստացել 257822 օտարերկրացի:

Աղբյուրը՝ http://armedia.am/arm/news/57146/2017-tvakanin-rd-qaxaqaciutyun-e-stacel-aveli-qan-25-hazar-hay.html