Սարգիս Հացպանյան՝ զենքով, խղճով, մտքով, գրիչով. In Memoriam

7352

Այսօր 55 տարեկան հասակում, ստամոքսի քաղցկեղի հիվանդությունից, երկրային կյանքին հրաժեշտ է տվել հասարակական, քաղաքական գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից Սարգիս Հացպանյանը։

Ծնվել է 1962-ին, Թուրքիայի Ալեքսանդրետ քաղաքում, 1980-ական թվականներին Թուրքիայում զինվորական հեղաշրջման հետևանքով մեկնել է Եվրոպա, դարձել է Ֆրանսիայի քաղաքացի։ Ավարտել է Սորբոնի համալսարանի ռեժիսուրայի բաժինը։ 1990 թվականից բնակվում է Հայաստանում։

2009 թվականի ապրիլի 9-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի կողմից Սարգիս Հացպանյանը դատապարտել է 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման՝ սուտ մատնության մեղադրանքով, որը կրել է ամբողջությամբ։

Մի առիթով նա ասել է. «2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների հաջորդ օրը ես տնից դուրս եմ եկել և առայսօր չեմ վերադարձել։ Եվ դրա միակ պատճառը եղել է հենց այդ արյունալի Մարտի 1-ը։ Ես եկել եմ Ազատության հրապարակ և մաս կազմել բողոքող ժողովրդի»։

Լուսանկարում՝ Սարգիս Հացպանյանը 1993 թվականին, ադրբեջանցի 81-ամյա մի կնոջ հետ