Քաջազնունուն նվիրված երկու շաբաթը՝ փետրվարի 1-14․ ԱՆԻ-ի նոր ձեռնարկը

938

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը տեղեկացնում է, որ 2018 թվականի փետրվարի 1-ից 14-ը Երևանում և Հայաստանի մարզերում կազմակերպելու է Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետ, երկրի առաջնորդ Հովհաննես Քաջազնունուն նվիրված միջոցառումների շարք՝ հիմնականում դասախոսություններ և նրա ու նրա գործընկերների գրքերի ներկայացում։

Քաջազնունին ծնվել է 1868թ. փետրվարի 1-ին, նոր տոմարով՝ 14-ին, Ախալքալակում, Ջավախք: Այսպիսով, 2018-ի փետրվարի 1-ից 14-ը կարելի է համարել առաջին վարչապետի ծննդյան 150-ամյա հոբելյանը։

Առաջիկա օրերին մենք կներկայացնենք երեկոների՝ հանդիպում-դասախոսությունների գրաֆիկը՝ քաղաքը, ձեռնարկի վայրը և ժամը։ Մենք նախատեսում ենք Քաջազնունու կյանքն ու հասարակական-քաղաքական, կուսակցական-անկուսակցական գործունեությունը, ընտանեկան պատմությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պատմության ուշագրավ մանրամասները ներկայացնել Երևանում և Հայաստանի բոլոր մարզկենտրոններում ու կարևոր քաղաքներում։

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն