Հովհաննես Քաջազնունու հիշատակը հարգողների շարքերում պաշտոնյաներ չկային. Ա1 Պլյուս

1617

Հայաստանի  Հանրապետության  հիմնադիրներից Հովհաննես Քաջազնունին մահացել է 1938 թվականի այս օրը՝ հունվարի 15-ին խորհրդային բանտում` թոքաբորբից։ Այսօր մի շարք քաղաքացիներ Քաջազնունու շիրիմի մոտ  խնկարկեցին և մոմեր վառեցին՝  ի հիշատակ Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետի, այնուհետ խորհրդարանի նախագահի։

«Եթե Արամ Մանուկյանը եղավ հիմնադիրը, մարմնացնողը Առաջին Հանրապետության, ապա Հովհաննես Քաջազնունին եղավ ոգին այդ Հանրապետության,  որովհետև իր ազնվությամբ իր նվիրվածությամբ դարձավ սիմվոլը։ Եվ սրունդները, պետական այրերը նրանից  շատ բան ունեն սովորելու և կերտելու»,-ասում է ՀՅԴ անդամ Ալբերտ Աճեմյանը։