Թթուջուր գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին. Ապարան համայնք

148

Թթուջուր գյուղն ընդգրկված է Ապարան համայնքի կազմում:

Ապարան համայնքի կազմում, Ապարան քաղաքից բացի, ընդգրկված են՝ Արագած, ԱրայիԱփնագյուղ, Եղիպատրուշ, Երնջապատ, Թթուջուր, Լուսագյուղ,  Ծաղկաշեն, Կայք, Հարթավան, ՁորագլուխՆիգավան, Շենավան, Շողակն, Չքնաղ, Ջրամբար, Սարալանջ, Վարդենիս, Վարդենուտ, Քուչակ բնակավայրերը:

Թթուջուրը, որ նախկինում ունեցել է Ամիրլի, Իմերլու, Իմիրլու, Իմրլու անվանումները, գտնվում է Ծաղկունյաց լեռների լանջերին, Քասաղ գետի ձախ ափին, ծովի մակարդակից մոտ 1900 մ բարձրության վրա, Ապարանի տարածաշրջանում, Ապարան քաղաքից 9 կմ հարավ-արևելք, մարզկենտրոն Աշտարակից 37 կմ հեռավորության վրա:

Թթուջուր է վերանվանվել 1950 թ. ապրիլի 19-ին:

Գյուղի բնակչության նախնիները ներգաղթել են Մուշի և Ալաշկերտի շրջաններից:

Թթուջուր գյուղի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”) ըստ տարիների եղել է հետևյալը.

1831 թվական – 146 հոգի, բոլորը՝ հայ,

1873 թվական – 380 հոգի, բոլորը՝ հայ,

1886 թվական – 535 հոգի, բոլորը՝ հայ,

1897 թվական – 551 հոգի (ցարական մարդահամար), որից 547-ը՝ հայ, 4-ը՝ այլ, բայց ոչ իսլամ,

1908 թվական – 567 հոգի, 

1914 թվական – 837 հոգի (ըստ Կովկասյան օրացույցի),

1914 թվական – 764 հոգի (ըստ արխիվային տվյալների),

1916 թվական – 788 հոգի,

1919 թվական – 734 հոգի,

1922 թվական – 391 հոգի, բոլորը՝ հայ,

1926 թվական – 632 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ,

1931 թվական – 723 հոգի, բոլորը՝ հայ:

Լուսանկարը` Նելլի Խաչատրյանի

Կարդալ նաև՝