Հիմա որտե՞ղ ես, հաց թխող տատի՝ վերապրելով սարսափելի աղետը. Մեծ Թաղեր, 7 հոկտեմբեր, 2020թ

1164

2020-ի սարսափելի աղետի հետ կապված դրվագներ կան, որ մինչև կյանքի վերջ կհիշեմ:

Դրվագներից մեկը, որ ուղղակի կապ չուներ ճակատի հետ, հաց թխող տատիներն էին: Գրեթե ամեն գյուղում, հատկապես ճակատին մոտ գյուղերում, մնացել էին մի քանի տատիներ ու մայրեր, երբեմն՝ ջահել հարսներ, որոնք ամեն օր մի քանի հարյուր հատ հաց էին թխում պատերազմում գտնվող զինվորների ու կամավորականների համար: Չկար հաց թխող մի տատի, որ առաջնագծում թոռ կամ որդի չունենար: Նրանք գնալու տեղ չունեին, քանի որ ընտանիքի անդամները կռվի դաշտում էին:

Այս լուսանկարն արել եմ հոկտեմբերի 6-ին կամ 7-ին՝ Մեծ Թաղերում, Հադրութ: Հատկապես այս տատին, երեսը վառելով թոնրից եկող կրակից, խմոր էր խփում թոնրի պատերին և հանում տաք-տաք հացը:

Հիմա ո՞ւր էս, տատի:

Թաթուլ Հակոբյան

29 հունվարի, 2024թ