Ձորագլուխ գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին. Ապարան համայնք

163

Ձորագլուխ գյուղը ընդգրկված է Ապարան համայնքի կազմում:

Ապարան համայնքի կազմում, Ապարան քաղաքից բացի, ընդգրկված են՝ Արագած, ԱրայիԱփնագյուղ, Եղիպատրուշ, Երնջապատ, Թթուջուր, Լուսագյուղ,  Ծաղկաշեն, Կայք, Հարթավան, Ձորագլուխ, Նիգավան, Շենավան, Շողակն, Չքնաղ, Ջրամբար, Սարալանջ, Վարդենիս, Վարդենուտ, Քուչակ բնակավայրերը:

Ձորագլուխը, որ նախկինում ունեցել է Գյուլաբ, Գյուլաբլու, Գյուլացեց, Գուբեթլու, Գուլավտի, Կյուլափլու անվանումները, գտնվում է Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում, ծովի մակերևույթից ավելի քան 2000 մետր բարձրության, մարզկենտրոն Աշտարակից 39 կիլոմետր հեռավորության վրա: Գյուղն ընկած է Ծաղկունյաց լեռնաշղթայի լանջերին, Քասաղ գետի վերին հոսանքում:

Ձորագլուխ է վերանվանվել 1946 թվականի հուլիսի 15-ին:

Ձորագլուխ գյուղի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”) ըստ տարիների եղել է հետևյալը.

1831 թվական – 310 հոգի, բոլորը՝ հայ,

1873 թվական – 451 հոգի, բոլորը՝ հայ,

1886 թվական – 574 հոգի, բոլորը՝ հայ,

1897 թվական – 703 հոգի (ցարական մարդահամար), որից 699-ը՝ հայ, 4-ը՝ այլ, բայց ոչ իսլամ,

1908 թվական – 808 հոգի, 

1914 թվական – 976 հոգի (ըստ Կովկասյան օրացույցի),

1914 թվական – 856 հոգի (ըստ արխիվային տվյալների),

1916 թվական – 898 հոգի,

1919 թվական – 828 հոգի,

1922 թվական – 622 հոգի, բոլորը՝ հայ,

1926 թվական – 771 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ,

1931 թվական – 722 հոգի, բոլորը՝ հայ:

Կարդալ նաև՝