Սերժ Սարգսյանը` սահմանամերձ գյուղերի դատարկման մասին. մայիս, 2012թ.

1531

Ներկաներից մեկը բարձրաձայնեց սահմանամերձ գյուղերի դատարկման խնդրի մասին, որին Սերժ Սարգսյանն ուշագրավ պատասխան տվեց․ «Ես այդպիսի մեծ պրոբլեմ չեմ տեսնում, երբ որ խոսում են լեռնային գյուղերի մասին, խոսում են դատարկվող գյուղերի մասին, չգիտեմ այդ պրոբլեմը ինչքան է ակտուալ, որովհետեւ մարդը այսօր, ապրելուց լինի գյուղում, թե քաղաքում, ուզում է կյանքի համար լավ պայմաններ, եւ եթե այսօր կա մի գյուղ, որտեղ ապրում են 5-6 հազար մարդ, որն ապահովված է ոռոգման ջրով, խմելու ջրով։ Դպրոցները վերանորոգված են, մանկապարտեզ կա, ես կնախընտրեի, որ 7 կիլոմետր վերեւ ապրող 10-12 ընտանիքը իջներ այդտեղ, այս մի գյուղում ապրեր, մինչեւ կկարողանանք այն վերեւի գյուղ էլ գազ կքաշենք, կամ դպրոց կկառուցենք։ Պրոբլեմները այնքան շատ են, որ այդպիսի բաների մասին մտածելը դեռեւս շատ վաղ է։ Այսինքն, եթե Երեւանի դպրոցը չի ջեռուցվում, մենք ի՞նչ հնարավորություն ունենք գնանք սահմանամերձ գյուղում այնպիսի պայմաններ ստեղծենք, որ մենք վեր կենանք գնանք այնտեղ ապրենք։ Մենք պետք է կենսական պրոբլեմների մասին առաջին հերթին մտածենք»։

«Մոսկվա» կինոթատրոն, 4 մայիսի, 2012թ, ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ