Ապարանի բնակչությունը 1831-1931 թվականներին

6028

Ապարանը քաղաքային համայնք է Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում։

Նրա կազմում, Ապարան քաղաքից բացի, ընդգրկված են՝ Արագած, ԱրայիԱփնագյուղ, Եղիպատրուշ, Երնջապատ, Թթուջուր, Լուսագյուղ,  Ծաղկաշեն, Կայք, Հարթավան, Ձորագլուխ, Նիգավան, Շենավան, Շողակն, Չքնաղ, Ջրամբար, Սարալանջ, Վարդենիս, Վարդենուտ, Քուչակ բնակավայրերը:

Մինչև 1995 թվականը Ապարանը եղել է քաղաքատիպ ավան և Ապարանի վարչական շրջանի կենտրոնը, 1995-ի վարչատարածքային ռեֆորմից հետո դարձել է քաղաք։ Գտնվում է Երևան-Վանաձոր ավտոմայրուղու վրա, Երևանից հեռավորությունը 42 կիլոմետր է, իսկ մարզկենտրոն Աշտարակից՝ 32 կիլոմետր։

Ապարանը գտնվում է Արագած լեռնազանգվածի արևելյան փեշերին։ Ծովի մակարդակից բարձրությունը գրեթե 1900 մետր է։ Ձմեռները տևական են՝ ցուրտ, հաստատուն ձնածածկույթով։

Ապարանի բնակիչները այստեղ հաստատվել են Վանից, Մուշից, Ալաշկերտից, Կարին/Էրզրումից և Խոյից։ Բնակչության ազգային կազմում մեծամասնություն են կազմում հայերը, կան նաեւ եզդիներ։

Նախկինում ունեցել է Բաշ Աբարան, Քասախ, Փարազնակերտ անունները:

Ապարան է վերանվանվել 1935 թվականի հունվարի 3-ին:

Ապարանը հայտնի է Բաշ Ապարանի հերոսամարտով, երբ 1918 թ. մայիսին հայերը այստեղ պարտության մատնեցին թուրքական կանոնավոր զորքերին, որոնք Համամլու(Սպիտակ)-Ապարան ճանապարհով փորձում էին շարժվել դեպի Երևան։ Ամեն տարի մայիսի 28-ին մեծ տոնակատարությամբ նշվում է Բաշ Ապարանի հերոսամարտի տարեդարձը։

Ապարանի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”) ըստ տարիների եղել է հետևյալը.

1831 թվական – 386 հոգի, բոլորը՝ հայ,

1873 թվական – 1108 հոգի, բոլորը՝ հայ,

1886 թվական – 1353 հոգի, բոլորը՝ հայ,

1897 թվական – 1668 հոգի (ցարական մարդահամար), բոլորը՝ հայ,

1908 թվական – 2064 հոգի, 

1914 թվական – 2337 հոգի (ըստ Կովկասյան օրացույցի),

1914 թվական – 2094 հոգի (ըստ արխիվային տվյալների),

1916 թվական – 2357 հոգի,

1919 թվական – 2295 հոգի,

1922 թվական – 2014 հոգի, բոլորը՝ հայ,

1926 թվական – 2166 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ,

1931 թվական – 2666 հոգի, որից 2665-ը՝ հայ, 1-ը՝ ռուս:

Լուսանկարը՝ Զորիկ Գալստյանի

Կարդալ նաև՝