Արայի գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին. Ապարանի համայնք

4566

Արայի գյուղը ընդգրկված է Ապարան համայնքի կազմում:

Արային, որ ունեցել է Բազարջիկ, Բազարջուղ անվանումները, գտնվում է Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում, ծովի մակերևույթից 1850 մետր բարձրության, Ապարանից 15 կիլոմետր հեռավորության վրա:

Գյուղը Արայի է վերանվանվել 1946 թվականի հուլիսի 15-ին: Մինչ այդ ունեցել է Բազարջուղ անունը: Գյուղի բնակիչների նախնիները այստեղ են տեղափոխվել Արևմտյան Հայաստանից` Ալաշկերտի, Բուլանըխի, Մուշի շրջաններից 1828-29 թթ.:

Արայի գյուղի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”) ըստ տարիների եղել է հետևյալը.

1831 թվական – 182 հոգի, բոլորը՝ հայ,

1873 թվական – 451 հոգի, բոլորը՝ հայ,

1886 թվական – 491 հոգի, բոլորը՝ հայ,

1897 թվական – 629 հոգի (ցարական մարդահամար), բոլորը՝ հայ,

1908 թվական – 814 հոգի, 

1914 թվական – 843 հոգի (ըստ Կովկասյան օրացույցի),

1914 թվական – 863 հոգի (ըստ արխիվային տվյալների),

1916 թվական – 728 հոգի,

1919 թվական – 800 հոգի,

1922 թվական – 562 հոգի, բոլորը՝ հայ,

1926 թվական – 531 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ,

1931 թվական – 720 հոգի, բոլորը՝ հայ:

Կարդալ նաև՝