Ափնագյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին. Ապարանի շրջան

3352

Ափնագյուղը, որ ունեցել է նաև Ափնագեղ և Ակինագեղ անունը, գտնվում է Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում, ծովի մակերևույթից 1800 մետր բարձրության վրա, Քասախ գետի աջ ափին՝ Ապարան-Երևան ավտոմայրուղու ձախ կողմում, Ապարանից 15 կիլոմետր հեռու:

Ափնագյուղի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”) ըստ տարիների եղել է հետևյալը.

1831 թվական – 376 հոգի, բոլորը՝ հայ,

1873 թվական – 841 հոգի, բոլորը՝ հայ,

1886 թվական – 866 հոգի, բոլորը՝ հայ,

1897 թվական – 907 հոգի (ցարական մարդահամար), բոլորը՝ հայ,

1908 թվական – 1157 հոգի, 

1914 թվական – 1459 հոգի (ըստ Կովկասյան օրացույցի),

1914 թվական – 1847 հոգի (ըստ արխիվային տվյալների),

1916 թվական – 1188 հոգի,

1919 թվական – 980 հոգի,

1922 թվական – 808 հոգի, բոլորը՝ հայ,

1926 թվական – 725 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 722-ը՝ հայ, 3-ը՝ այլք, բայց ոչ թուրք

1931 թվական – 1049 հոգի, բոլորը՝ հայ:

Դիտել և կարդալ նաև՝