Ադրբեջանում և Հայաստանում քաղաքացիների իրավունքները ամենակոպիտ կերպով խախտվում են. դեկտեմբեր, 1988

746

1988-ի դեկտեմբերյան ավերիչ երկրաշարժից երկու օր առաջ, երբ Ադրբեջանում, բացի Բաքուն, գրեթե չէին մնացել հայեր, իսկ Հայաստանում՝ ադրբեջանցիներ, Գորբաչովը և Ռիժկովը ստորագրում են այս որոշումը: Սա հերթական անգամ ցույց է տալիս, թե որքան ոչ համարժեք էին կոմունիստները կատարվող իրադարձությունների հանդեպ. երկու հանրապետություններում ավարտվում են տեղահանումները՝ ուղեկցվող բռնություններով ու ջարդերով, իսկ ԽՍՀՄ առաջնորդները խոսում են ազգային հողի վրա մարդկանց աշխատանքից ազատելու մասին: 

*****

ՍՄԿԿ ԿԿ և ՍՍՀՄ Մինստրների խորհրդի դեկտեմբերի 5-ի որոշումը Ադրբ. ՍՍՀ-ում և Հայկ. ՍՍՀ-ում քաղաքացիների սահմանադրական իրավունքների ամենակոպիտ խախտումների մասին

ՍՄԿԿ ԿԿ-ում և ՍՍՀՄ Մինիստների խորհրդում Ադրբեջանի և Հայաստանի աշխատավորներից բազմաթիվ բողոքներ են ստացվում ազգության պատճառով աշխատանքից ազատելու կապակցությամբ, որը զանգվածային բնույթ է ընդունում: Կան հավաստի տվյալներ, որ տնտեսական և կուսակցական ղեկավարները ոչ միայն հակահարված չեն հասցնում այդ հանցավոր կամայականությանը, ճնշմանն ու սպառնալիքներին միանգամայն անմեղ մարդկանց նկատմամբ, այլ հաճախ էլ ուղղակի հովանավորում են ապօրինի գործողությունները և նույնիսկ անմիջականորեն մասնակցում դրանց:

Ադրբեջանի և Հայաստանի կոմկուսների կենտկոմներից, Մինստրների խորհուրդներից, մինիստրություններից պահանջել վճռականորեն կասեցնել քաղաքացիների սահմանադրական իրավունքների ամենակոպիտ խախտումները, բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկել այսուհետև կանխելու դրանց կրկնվելը:

ՍՄԿԿ ԿԿ ԿԿ քարտուղար Մ. Գորբաչով
ՍՍՀՄ Մինստրների խորհրդի նախագահ Ն. Ռիժկով:

ՙՍովետական Հայաստան՚, թիվ 287, 6 դեկտեմբեր, 1988թ.: