«Բերքառատ Արցախ». «Հեռուստամարաթոն-2017»՝ 12 միլիոն 505 հազար 456 դոլար

1760

«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն-2017»-ի ընթացքում, որը կրում էր «Բերքառատ Արցախ» խորագիրը, արձանագրվել է 12 միլիոն 505 հազար 456 դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում, ասվում է հիմնադրամի հաղորդագրության մեջ:

Այս հեռուստամարաթոնի ընթացքում խոշոր նվիրատվություններ և նվիրատվության խոստումներ են տվել.

Անանուն բարերար ԱՄՆ-ից՝ 2 միլիոն 500 հազար դոլար,

Սամվել Կարապետյան՝ 2 միլիոն 250 հազար դոլար,

Զանգեզուրի Պղնձամոլիբդենային գործարան՝ 350 հազար դոլար,

Սամվել Ալեքսանյան՝ 200 հազար դոլար,

Վարդանյանների ընտանիք՝ 125 հազար դոլար,

Վարուժան Գրիգորյան՝ 100 հազար դոլար,

Բարսեղ Բեգլարյան՝ 100 հազար դոլար,

անանուն բարերար ԱՄՆ-ից՝ 100 հազար դոլար,

Բաղդասարյանների ընտանիք (ԱՄՆ)` 100 հազար դոլար,

Հենրիկ Տեր-Ղուկասյան (Իրան)` 100 հազար դոլար,

Վալեքս Գրուպ՝ 100 հազար դոլար,

Վահե Կարապետյան՝ 60 հազար դոլար,

Ժան Մարի Ատամիան՝ 50 հազար դոլար,

Ալբերտ Բոյաջյան՝ 50 հազար դոլար:

«Հեռուստամարաթոն-2017»-ի գումարներն ուղղվելու են Արցախում երկու խոշոր ծրագրի. իրականացվելու է խորքային հորերի հորատում ու նոր ոռոգման ցանցի կառուցում, տեղակայվելու են արևային էներգետիկ կայաններ։