Քարինջ գյուղի բնակչությունը 1886-1931 թվականներին. Լոռու ձոր

6664

Քարինջ գյուղը հիմնադրվել է 1841 թվականին, գտնվում է Դժարասար՝ Չաթինդաղ լեռան ստորոտում, ծովի մակերևույթից 1230 մ. բարձրության վրա, Լոռու մարզի Ալավերդու տարածաշրջանում, մարզկենտրոն Վանաձորից՝ 36 կմ. հյուսիս-արևելք:

Գյուղն իր գեղեցիկ աշխարհագրական դիրքով և գեղատեսիլ բնությամբ արժանացել է Մարտիրոս Սարյանի վրձնին (1952թ.), այդ նկարը պատկերված է հայկական 5-հազարանոց թղթադրամի վրա:

5000_armenian_dram

Հայաստանի Ազգային ժողովի կողմից 2015 թվականի նոյեմբերի 24-ի ընդունված “Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի համաձայն”՝ Թումանյան, Աթան, Ահնիձոր, Լորուտ, Մարց, Շամուտ, Քարինջ համայնքների միավորման արդյունքում ձևավորվել է Թումանյան համայնքը:

Քարինջ գյուղի բնակչությունը ըստ տարիների եղել է հետևյալը.

1886 – 373, բոլորը՝ հայ,

1897 – 536, որից 533-ը՝ հայ, 1-ը՝ իսլամ, 2-ը՝ այլ (բողոքական, աղանդավոր, եզդի և այլն)

1908 – 610, 

1914 – 830, 

1916 – 895, 

1922 – 858, բոլորը՝ հայ,

1926 – 966, բոլորը՝ հայ,

1931 – 1099, բոլորը՝ հայ,

Աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”

Պատմությունը

Այսօրվա Ալավերդու շրջանի տարածքը եղել է Բագրատունյաց թագավորության, ապա Կյուրիկյանների և Զաքարյանների կազմում: Ապա ընկել է մոնղոլների և կարակոյունլու ու աղկոյունլու թուրքմենական պետությունների մեջ, իսկ պարսկական տիրապետության շրջանում Վրացական թագավորության կազմում էր: 1801 թվականին Վրաստանի և Հայաստանի հյուսիս-արևելյան հատվածի հետ միացվել է Ռոմանովների ռուսական կայսրությանը որպես Թիֆլիսի նահանգի Բորչալուի գավառի մաս:

Ահա այդ պատճառով՝ վրաց պատմագրությունը և երբեմն՝ քաղաքական գործիչները, տարածքային հավակնություններ են ներկայացնում Ալավերդու շրջանի նկատմամբ, այն համարելով վրացական հող: Հայաստանի Առաջին Հանրապետության տարիներին Ալավերդու շրջանը, որ մտցվեց Լոռու «Չեզոք գոտու» մեջ, հայ-վրացական պատերազմի պատճառ դարձավ: Այդ պատերազմը տեղի ունեցավ 1918 թվականի դեկտեմբերի վերջի շաբաթներին:

Ալավերդու շրջանը, որ 1969-ից վերանվանվեց Թումանյանի շրջան, կազմավորվել է 1930թ. սեպտեմբերին: Խորհրդային Հայաստանի 37 վարչական շրջաններից էր, այժմ մաս է կազմում Լոռու մարզի:

Շրջանի վարչական կենտրոնը Ալավերդի քաղաքն էր: Ուներ 3 քաղաքատիպ ավան, որոնք այսօր ունեն քաղաքի կարգավիճակ՝

Ախթալա,

Թումանյան,

Շամլուղ,

ինչպես նաև հետևյալ բնակավայրերը.

Աթան, Ահնիձոր, Ամոջ, Արդվի, Արևածագ, Աքորի, Այգեհատ, Դսեղ, Թեղուտ, Լորուտ, Ծաթեր, Ծաղկաշատ, Կաճաճկուտ, Կարմիր Աղեկ, Հագվի, Հաղպատ, Ճոճկան, Մարց, Մեծ Այրում, Մղարթ, Նեղոց, Շամուտ, Շնող, Չկալով, Ջիլիզա, Փոքր Այրում, Օձուն, Քարինջ, Քարկոփ:

Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը

Լուսանկարը՝ Անդրանիկ Քեշիշյանի

Կարդալ ու դիտել նաև՝