Մկրտիչ Մսըրլեանի ազգային-քաղաքական գործունէութիւնը. նոր ստացուած գիրք

1247

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը ստացել է Զաւէն Մսըրլեանի  հատորը, որը կրում է «Մկրտիչ Մսըրլեանի ազգային-քաղաքական գործունէութիւնը» խորագիրը: Այն տպագրվել է 2016-ին, Բեյրութում։

Գրքում հեղինակը ներկայացնում է հոր՝ Մկրտիչ Մսըրլեանի ազգային-քաղաքական, բարեսիրական գործունեությունը:

Մկրտիչ Մսըրլեանը եղել է ՌԱԿ և ՀԲԸՄ նշանավոր անդամ, Թեքեյան մշակութային միության և Բեյրութի «Զարթօնք» թերթի հիմնադիրներից՝ Միհրան Տամատեանի, Բարունակ Թովմասեանի և մի քանի նշանավոր ռամկավար գործիչների հետ միասին:

Այս հատորը ոչ միայն և ոչ այնքան մեկ մարդու կենսագրություն է, որքան կարևոր աղբյուր «Զարթօնք» թերթի հիմնադրության, Հայ ազգային հիմնադրամի ստեղծման, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության 1941թ. ապարդյուն և 1943-ին կայացած կաթողիկոսական ընտրությունների, Երուսաղեմի հայոց վանքում ծագած տագնապի լուծման (1943-1944 թթ), ՀԲԸՄ-ի, 1943թ. Բեյրութի երեսփոխանական ընտրությունների, «Սասունցի Դավիթ» զորասյան և նրա համար հանգանակության, 1945 թվականի հայրենադարձության, «Անի» գրական ամսագրի (1946-1955), Թեքեյան մշակութային միության հիմնադրության և գործունեության մասին: