Անթիլիասի մայրավանքում բացվում է Հայ գրքի համահայկական 38-րդ ցուցահանդեսը

1162

Այսօր՝ նոյեմբերի 19-ին, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հովանու ներքո Անթիլիասի մայրավանքում բացվում է Հայ գրքի համահայկական 38-րդ ցուցահանդեսը, որը կշարունակվի երեք շաբաթ՝ մինչև դեկտեմբերի 10-ը:

Կիրակնօրյա Անմահ և Սուրբ Պատարագից հետո ցուցահանդեսի բացումը կկատարի և խոսք կասի Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը:

Ցուցահանդեսի շրջանակներում առանձին սեղանի վրա Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը ներկայացնում է իր և Թաթուլ Հակոբյանի հրատարակած հատորները:

Այս տարի ԱՆԻ կենտրոնը ներկայացրել է երկու նոր գիրք՝ երկու վերահրատարակություններ. Ստեփան Սապահ-Գիւլեանի «Պատասխանատուները» և Ռուբէն Տէր Մինասեանի «Հայաստանի Հանրապետութիւնը»:

  

ԱՆԻ կենտրոն