Հայաստանի անկախության ճանաչման առիթով Պարսկաստանի շնորհավորանքը. 1920

1720

Հայաստանի անկախության ճանաչման առթիվ. Պարսկական միսիայի շնորհավորանքը նախարարապետ Խատիսյանին

…Արդեն հայտնի է, որ իմ կառավարությունը ճանաչել է Կովկասա-Հայաստանի անկախությունը և ինձ ուղարկել արտակարգ միսիայով Կովկասյան հանրապետությունների մոտ: Բաքվում երկար մնալս արգելք եղավ, որ ես մինչև այժմ չկարողացա գալ Երևան՝ Ձեզ հաղորդելու իմ կառավարության բարի մտադրությունները և ջերմ ցանկությունները Հայաստանի ազատության և երջանկության մասին…

Պարսկական կայսերական կառավարության արտակարգ միսիայի պետ Կովկասում՝ Թաբաթաբայի

«Յառաջ» օրաթերթ, թիվ 24, երեքշաբթի, 3 փետրվարի, 1920թ.