Առաջին վարչապետ Քաջազնունու կոչը ամերիկահայությանը՝ վերադարձե՛ք Հայրենիք. 1919

2610

1919 թ. դեկտեմբերի 7-ին, Նյու Յորքի Հիպոդրոմում հանդիսավոր ելույթ է ունեցել պաշտոնական այցով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունին՝ ողջունելով ամերիկահայությանն ու կոչ անելով վերադառնալ Հայրենիք։

Նա ուղիղ հայտարարել է, որ չի եկել փող մուրալու, այլ եկել է խնդրելու, որպեսզի սփյուռքը համախմբվի նորաստեղծ Հանրապետության շուրջը՝ սրտանց աջակցի վերջինիս կայացմանն ու զարգացմանը։

Նա իր խոսքի սկզբում ասել է. «Ալևոր Մասիսի սրբազան գագաթից ու Արագածի ծաղկավետ լանջերից, Արցախի ու Սյունիքի հսկայական լեռներից ու անդնդախոր ձորերից, Մայր Արաքսի կանաչ ափերից ու Սևանի բյուրեղ ջրերից, Անիի ու Դվինի հոյակապ ավերակներից, Էջմիածնի Մայր Տաճարից, Հաղպատի, Տաթևի ու Գանձասարի փառահեղ վանքերից բարևներ եմ բերել ձեզ, հայրենակիցնե՛ր»։

    

   

Տեքստը և լուսանկարները՝ Մայքլ Բաբայանի Ֆեյսբուքի էջից

https://www.facebook.com/mayklbabayan