Ալեքսանդրապոլ. Արևելյան Հայաստանի խոշորագույն քաղաքը մինչև 1915-ը

4733

Մինչև 1915 թվականը Երևանի նահանգի խոշորագույն քաղաքը եղել է Ալեքսանդրապոլը, այսօրվա Գյումրին՝ գրեթե 52 հազար բնակչությամբ, որի բացարձակ մեծամասնությունը հայեր էին:

Նահանգի մեծությամբ երկրորդ քաղաքը Երևանն էր, որի բնակչությունը անցնում էր 51 հազարից, սակայն, ի տարբերություն Ալեքսանդրապոլի, ուներ խառը բնակչություն՝ հայեր, մահմեդականներ (պարսիկներ, քրդեր, թաթարներ, թուրքեր), ռուսներ:

Երևանի նահանգի մեծությամբ երրորդ քաղաքը Նոր Բայազետն էր, այսօրվա Գավառը, որն ուներ գրեթե 15 հազար բնակչություն:

Նահանգի մյուս երկու քաղաքները՝ Նախիջևանը, ուներ մոտ 9 հազար, իսկ Օրդուբադը՝ ավելի քան 5.5 հազար բնակչություն:

Երևանի նահանգը Ռուսական կայսրության մաս կազմող Անդրկովկասի վարչական շրջաններից էր, ձևավորվել էր 1849-ին և կազմված էր Երևանի և Նախիջևանի շրջաններից: Նահանգի տարածքը ավելի քան 20 հազար քառակուսի կիլոմետր էր:

Լուսանկարը՝ Հայկ Ադամյանի