Միացյալ Նահանգներից Հայաստանին օգնությունը 1919-ին թվերով

5497

Հայաստանի Հանրապետության (1918-1920/21 թթ․) շրջանում մեր երկրի հիմնական դաշնակիցներն էին եվրոպական պետություններն ու Միացյալ Նահանգները։ Հայաստանի բանակը զինելու հարցում ամենակարևոր դերակատարություն ունեցել է Մեծ Բրիտանիան, իսկ 1918-1919 թվականների սովը հաղթահարելու մարդասիրական գործում՝ Միացյալ Նահանգները։

«Միացյալ Նահանգների պարենավորման դիկտատոր Հուվերը, Եվրոպայի փրկիչը հետպատերազմյան սովից, եղավ և Հայաստանի ժողովրդի իրական փրկիչը։ Ինչ էլ լինի մեր վերաբերումը դեպի Ամերիկայի քաղաքական դերը հայկական խնդրում, ամերիկյան մարդասիրական նպաստն ու պարենը երբեք չենք մոռանա, չպե՛տք է մոռանանք»,- գրում է Սիմոն Վրացյանը իր «Հայաստանի հանրապետություն» կոթողային հատորում (Երևան, 1993, էջ 254-256)։

Հայաստան օգնություն հասցնելու նպատակով վարչապետ Քաջազնունին մեկնեց ԱՄՆ։

Ըստ Վրացյանի՝ 1919 թվականի ընթացքում Հայաստանը Ամերիկայից ստացել է․

1 միլիոն 295 հազար 243 փութ ալյուր,

256 հազար 758 փութ ցորեն,

125 հազար փութ լոբի,

68 հազար 563 փութ բրինձ,

20 հազար փութ կորեկ,

8 հազար 10 փութ եգիպտացորեն,

10 հազար 738 փութ վարսակ,

5 միլիոն 950 հազար տուփ խտացրած կաթ,

12 հազար փութ կակաո,

44 հազար փութ շաքար,

5 հազար փութ ճարպ,

Հազար հինգ հարյուր փութ թեյ։

Համաձայն կնքված պայմանի՝ 1920 թվի սկզբին գալու էր 2 միլիոն 170 հազար փութ ալյուր։

Ամերիկայից ստացվող ալյուրից 238 հազար 449 փութը ուղարկվեց Ախալքալաք։

Հ․ Գ․ 1 փութը հավասար է 16,4 կիլոգրամի

Լուսանկարում՝ Նյու Յորքը 1920 թվականին