Էնթոնի Բուրդենի հետ՝ Շուշիում

4263

Հայաստանի և Արցախի մասին 45 րոպե տևողությամբ ֆիլմ է պատրաստում ամերիկայն CNN հեռուստաընկերությունը՝ Էնթոնի Բուրդենը (Anthony Bourdain) իր նշանավոր Parts Unknown հաղորդաշարի շրջանակներում:

Հոկտեմբերի 18-ին նկարահանումներ կատարվեցին Արցախում, իսկ հարցազրույցը և ճաշը՝ ժինգյալով հաց, խաշիլ, խորոված, մածուն, թթի և հոնի օղի, տեղի ունեցավ Շուշիում՝ Ջդրդուզում:

Հայաստանի և Արցախի մասին նկարահանվող ֆիլմում հրավիրվել է նաև ՍիվիիլՆեթի լրագրող, ԱՆԻ կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանը, ով խոսել է Արցախյան հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների մասին:

Ֆիլմը CNN-ով կհեռարձակվի գարնանը: