Գումբուրդոյի տաճար. հայկական եկեղեցու մարտավարական նահանջը

2250

«Ամերիկայի ձայն»-ի վրացական ծառայությունը անդրադարձել է սեպտեմբերի 30-ին Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղում տեղի ունեցած իրադարձություններին:

Թբիլիսիի հայկական ԱԼԻՔ ՄԵԴԻԱՆ ներկայացրել է հոդվածի հայերեն թարգմանությունը.

Հայ առաքելական եկեղեցու հայտարարությունն առ այն, որ 10-րդ դարի հիանալի տաճարը՝ Գումբուրդոն, վրացական ճարտարապետական հուշարձան է եւ հայաստանյան եկեղեցին դրա հանդեպ նկրտումներ չունի, Վրաստանի հայ համայնքում, Հայաստանի եւ Ռուսաստանի ջավախահայության շրջանում միանշանակ արձագանք չի ստացել:

Հայ առաքելական ուղղափառ սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմն այս կարեւոր հայտարարությունն արել է Ջավախքում վերջին տարիների ամենավտանգավոր միջադեպից հետո:

Սեպտեմբերի 30-ին Գումբուրդոյի վանքի մոտ, որտեղ 2016 թվականից վերականգնման աշխատանքներ են տարվում, հայկական ծագում ունեցող Վրաստանի քաղաքացիների եւ ոստիկանության միջեւ վտանգավոր բախում է տեղի ունեցել, որի հետևանքով վիրավորվել է 6 ոստիկան եւ Գումբուրդո գյուղի 6 բնակիչ:

Սուր առճակատումն առաջացրել է Գումբուրդոյի բնակիչների՝ նորոգման ժամանակ հայտնաբերած աճյունների Գումբուրդոյի վանքի բակում հուղարկավորելու եւ վրան հայկական խաչքար տեղադրելու փորձը: Պետության հետ չհամաձայնեցված այս մտադրությունն ավարտվել է ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության ջոկատի հետ բախումով, նետվել են քարեր, վնասվել ոստիկանության եւ հոգեւորականների մեքենաներ:1

Լուսանկարը` Jnews.ge-ի

Հայկական պատմագիտությունը հազարամյակների ընթացքում պնդում էր, որ Գումբուրդոն մասամբ հայկական հուշարձան է: Այս ուղղությամբ հատկապես ակտիվություն էր ցուցաբերում «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի» երևանյան գրասենյակի նախագահ, պատմաբան Սամվել Կարապետյանը:

Կարապետյանը մի քանի աշխատանքի հեղինակ է, որոնք վրաց գիտնականների կարծիքով չեն դիմանում քննադատությանը: Պաշտոնական Թբիլիսին հայ պատմաբանի գործունեության մեջ «կրոնական եւ էթնիկ ատելության» հրահրման փորձ է տեսել եւ 2015 թվականից արգելել նրա մուտքը Վրաստան:

Չնայած դրան, հայ առաքելական ուղղափառ սուրբ եկեղեցու Վրաստանի թեմի պաշտոնական կայքում մինչեւ վերջերս՝ հիմնվելով հենց Կարապետյանի աշխատությունների վրա, Գումբուրդոյի վանքը որպես հայկական հուշարձան էր ներկայացվում: Սեպտեմբերի 30-ի դեպքից մի քանի օր անց հայաստանյան եկեղեցին իր կայքից այս տեղեկությունը հանել է (անգլերեն եւ ռուսերեն լեզուներով տեղեկությունը ինտերնետում, միեւնույն է, հնարավոր է գտնել)։

2

Վազգեն Միրզախանյանը, ով արդեն 15 տարի հայաստանյան եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդն է, նախօրեին «Հետք» լրատվականի հետ զրույցում հայտարարել է․ «պատամականորեն երկար ժամանակ հաստատված է, որ Գումբուրդոն վրացական վանք է եւ ոչ-ոք չի կարող հաստատել, թե այն հայկական է»։

Միրզախանյանը չի բացատրել, թե ինչո՞ւ էր տարիների ընթացքում Գումբուրդոն թեմի պաշտոնական էջում հիշատակվում որպես հայ քաղկեդոնիկ, որոնց խոսակցական լեզուն 10-13-րդ դարերում՝ պատմաբան Սամվել Կարապետյանը վրացերենն է համարում եւ հենց սրանով է «բացատրում» Գումբուրդոյի ( նաեւ Ախթալայի, Քոբայրի, Խուճապի, Կիրանցի, Սեդվիի, Օսկիպարի (խմբ․ Ոսկեպար), Թեժառույքի եւ Շահնազարի) վանքում քարերի վրա փորագրված վրացերեն գրառումների գոյությունը:

«Ջավախքի վիմագրության կորպուսի» հեղինակ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լիա Ախալաձեն, ով այս ծավալուն աշխատանքը հրապարակել է 2012 թվականին պատասխանելով Կարապետյանին ասում է.

«Վրաց հայտնի աշխարհագրագետ եւ մարդաբան Ալեքսանդրե Ջավախիշվիլին հանգել է այն եզրակացության, որ Գումբուրդոյում վանքը գոյություն է ունեցել 964 թվականից առաջ: Լեւոն 3-րդ Աբխազների թագավորի հրամանով պետք է եկեղեցի հիմնադրվեր, սակայն վաղ շրջանում կառուցված տաճարը, ինչպես երեւում է, փլվել է եւ Գումբուրդոյի առաջնորդանիստ եկեղեցին կառուցել են 10-րդ դարի 50-60-ական թվականներին:

Հետաքրքիր է, որ Գումբուրդոյի 964 թվականի գրառումներում հիշատակվում է նաև Իոանե եպիսկոպոսի մասին, որին Սամվել Կարապետյանը չգիտես ինչու համարում է հայկական մոնոֆիզիտ եկեղեցու եպիսկոպոս:

Ուզում եմ ընդգծել, որ այս միտքը չի դիմանում քննադատությանը: Հաշվի առնելով, որ Գումբուրդոյի տաճարն առաջնորդանիստ էր, անհնար էր Արեւմտյան Վրաստանում Լեոն 3-րդ Աբխազների թագավորի իշխանության ժամանակ Գումբուրդոյի եպիսկոպոսը համարվեր մոնոֆիզիտ, այն էլ դրա կառուցողը լիներ, սա բացառված է»։

3

Գումբուրդոն մինչ օրս պարունակում է վրաց միջնադարյան հուշարձաններին հատուկ ներդաշնակությունը, գեղարվեստական մտածելակերպը, համամասնություն, նախշեր, խորհրդանիշեր, ռելիեֆային քանդակներ եւ վիմագրություն  զետեղվածվարդագույն քարի վրա:

Սա` չնայած նրան, որ դարերի ընթացքում մոռացված Առաջնորդանիստը ծայրահեղ վթարային վիճակում է, ամբողջովին խոնարհված է գմբեթը, վնասված է եւ ոչ ճիշտ վերականգնված արեւմտյան թեւը: Գումբուրդոյի վերջին անհետաձգելի վերանորոգումը 1975 թվականին է մեկնարկել եւ շարունակվել մինչեւ անցյալ դարի 80-ական թվականները:

4

Այս ժամանակահատվածում, Գումբուրդոն արդեն ուներ «վիճելի եկեղեցու» կարգավիճակ: Սրան նպաստել են մի կողմից Ջավախքում հայկական համայնքի ուժեղացումը (1828թ-ից Օսմանյան կայսրությունից հայերի զանգվածային վերաբնակեցումը), խորհրդային Հայաստանի պատմագիտության «Ջավախքի ուղղությունը» եւ մյուս կողմից վրաց կոմունիստների անզգուշությունն ու Ախալքալաքի շրջանի փակ լինելը: Թուրքիայի սահմանակից շրջաններում խորհրդային ժամանակահատվածում հատուկ սահմանային ռեժիմ էր գործում եւ այնտեղ մուտք գործելը միայն հատուկ թույլատվությամբ էր հնարավոր:

80-ական թվականների վերջից հայ պատմագիտական կրթությունը ստացած մի քանի սերունդ ինչպես Ջավախքում, այնպես էլ կոնկրետ Գումբուրդոյում, վրացի գիտնականների, հնեաբանների, ուսանողների եւ հոգեւորականների Գումբուրդոն ուսումնասիրելու կամ այնտեղ աղոթքելու բոլոր փորձերն ընդգծված ագրեսիայով են դիմավորել: 2001 թվականին Գումբուրդո այցելել չի հաջողվել նույնիսկ կաթողկոս-պատրիարք Իլիա 2-ին, որին Փոկայում դիմավորել են քարերը:

5

2015 թվականից իրավիճակը համեմատաբար հանդարտվել է, Գումբուրդոյի վանքի փրկության համար հաջողվել է հասնել համաձայնության: 2016 թվականից մեկնարկել են վանքի վերականգնման աշխատանքները: 2017 թվականի ապրիլին «Սուրբ խաչ»-ն էլ է օրհնվել, չնայած սեպտեմբերի 30-ին 10-րդ դարի Գումբուրդոյում քարերի նետման հերթական, վտանգավոր դրվագը նորից կրկնվել է:

Այսօր հայ առաքելական ուղղափառ եկեղեցին հայտարարում է, որ Գումբուրդոն վրացական հուշարձան է եւ դրա հանդեպ նկրտումներ չունի: «Ցանկացած տիպի բռնություն անընդունելի է, սադրանքը՝ անթույլատրելի»- կարդում ենք Վրաստանի ուղղափառ եկեղեցու եւ հայ առաքելական ուղղափառ եկեղեցու միասնական հայտարարության մեջ:

6

Այս հայտարարությունն արդեն քննադատել են «Վրաստանի հայ համայնք»-ը, Ջավախքի հայկական սփյուռքը Ռուսաստանում եւ Երեւանում, իսկ պատմաբան Սամվել Կարապետյանը հայտարարել.

«Հատկապես անհասկանալի է Վրաստանի հայկական համայնքի պահվածքը, որը փաստացի հրաժարվում է հայկական գյուղում գտնվող եկեղեցուց։ Մինչդեռ հայկական առաքելական այս եկեղեցին դարերով ծառայում էր գյուղի բնակչությանը եւ ինքնին հայկական եկեղեցու պատմության մաս է կազմում»։

Հայ առաքելական եկեղեցին չի թաքցնում, որ Գումբուրդոյի վանքի պատկանելիության հարցում ետ քայլ անելն իրավիճակը շտկելու հետ մեկտեղ մարտավարական քայլ է՝ Վրաստանի ուղղափառ եկեղեցու հետ այլ վիճելի եկեղեցիների վերաբերյալ համաձայնեցման նպատակով:

7

Լուսանկարը` Jnews.ge-ի

Հայաստանյան եկեղեցին Վրաստանի տարածքում 442 եկեղեցու եւ եկեղեցական վայրերի վերադարձ է պահանջում: Այդ թվում են Թբիլիսիում գտնվող «Սուրբ Նշան Աստվածածին», «Սուրբ Նշան», «Մուղնեցոց Սուրբ Գեւորգ», «Երեւանցոց Սուրբ Մինաս», «Շամխորեցոց Կարմիր Ավետարան» եւ Ախալցիխեի «Սուրբ Նշանը»: Այստեղից ծայրահեղ վթարային վիճակում են Շամխորից 19-րդ դարում վերաբնակեցված հայերի կողմից Ավլաբարիում (Հավլաբար խմբ.) կառուցված «Շամխորեցոց եկեղեցին», որը մեր աչքի առջեւ ամոթալի կերպով ավերվում է:

8

Իր կողմից Վրաց ուղղափառ եկեղեցին էլ Հայաստանի տարածքում գտնվող եկեղեցիների հանդեպ ունի նկրտումներ, որոնց շարքում առանձնանում են «Ախթալայի մենաստանը», Քոբայրը, Հնեվանքը  եւ Խուճապը (Խուճապը գտնվում է Վրաստանի եւ Հայաստանի միջեւ վիճելի տարածքում, որը 1999 թվականից հայ սահմանակիցներն են հսկում):

Եկեղեցական վեճերի կարգավորումն ըստ օրենքի՝ երկու երկրների դիվանագետները պետք է ապահովեն, չնայած արդեն 5-րդ ամիսն է այս տեսանկյունից եւս խնդիրներ կան: Վրաստանը Հայաստանի նորանշանակ դեսպան Սերգեյ Մինասյանին ագրեման, հավատարմագիր չի տալիս եւ այս հարցը եւս կապված է Ջավախքի հետ, քանի որ Մինասյանը ջավախքյան ծագում ունի եւ Երեւանի «Կովկասյան ինստիտուտ» փորձագիտական ակումբում աշխատելիս հանդես էր գալիս Ջավախքին ինքնիշխանություն տրամադրելու պահանջով»։

9

10

Զազա Ծուլաձե

Թարգմանությունը` Լիզա Թորոսյանի

ԱԼԻՔ ՄԵԴԻԱ