Հայաստանը ռուսական զենք գնելու նպատակով ևս 100 մլն դոլար վարկ կվերցնի Ռուսաստանից

1106
Ceremonial parade on the occasion of the 25th anniversary of Armenia's Independence took place on Republic Square in Yerevan, Armenia

Հայաստանի կառավարությունն հոկտեմբերի 12-ին հաստատել է Ռուսաստանից 100 միլիոն դոլար վարկ վերցնելու նախագիծը, հաղորդում է Ազատությունը։ Վարկը օգտագործվելու է Ռուսաստանից ժամանակակից սպառազինություն և զինտեխնիկա ձեռք բերելու նպատակով։

Համաձայնագրում նշվում է, որ վարկը տրամադրվում է պետությունների միջև գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման և ամրապնդման նպատակով։ Հայկական կողմը վարկը օգտագործելու է 2018-2022 թվականների ընթացքում։ Մարումը հայկական կողմը պետք է կատարի 15 տարվա ընթացքում՝ սկսած 2023 թվականից տարեկան 3 տոկոս տոկոսադրույքով։

Փաստաթղթերում նշվում է, որ երկու պետությունների կառավարության միջև նմանատիպ վարկային համաձայնագիր ստորագրվել է նաև 2015 թվականի հունիսի 26-ին, որն այժմ գործում է․ խոսքը 200 միլիոն դոլար վարկի մասին է։

Լուսանկարում՝ Հայաստան – Ռուսական արտադրության «Տոչկա» հրթիռ Անկախության օրվա զորահանդեսի ժամանակ, Երևան, 21-ը սեպտեմբերի, 2016թ.